ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Հայ դեսպանների գործը պետք է լինի նաև հայկական բիզնեսի առաջխաղացումը տվյալ երկրում
Մենք անկայուն տարածաշրջանում ենք ապրում, չենք կարողացել երկարաժամկետ պլանավորում անել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Մանթաշյանց գործարարների միության հիմնադիր-նախագահ Վահրամ Միրաքյանը:  Միրաքյանի խոսքով՝ երկարաժամկետ չպլանավորումը բացասական դեր ունի մեր կյանքում․ «Անհասկանալի փոփոխությունների շրջան է․ 2020-ին մոտ 3 միլիարդ մարդ բնակարանից դուրս չի եկել: Քովիդի խնդիրն ավարտվեց, սկսվեցին լոգիստիկ խնդիրներ․ ճգնաժամերի փուլ է, բայց պետք է ունենալ երկարաժամկետ պլանավորում: Մեզ մոտ կա խոսելու և չանելու մշակույթ: Հայաստանում շատ դեպքերում բյուրոկրատիան հանուն բյուրոկրատիայի է․ բյուրոկրատիան չի հիմնավորվում»: Միրաքյանը հայտնեց, որ Մանթաշյանց գործարարների միության պլաններում է աշխարհի տարբեր մայրաքաղաքներում ունենալ 50 մասնաճյուղ․ «Մեր դեսպանների քաղաքականության հիմքում էլ պետք է լինի տնտեսական շահը: Դեսպանների գործառույթը պետք է լինի հայկական տնտեսական միավորների առաջխաղացումը տվյալ երկրում: Մեզ մոտ մեկ-մեկ խառնվում է սոցիալիզմն ու կապիտալիզմը․ պետությունը պետք է աջակցի բիզնեսին»:


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: