ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Հայաստանի չմասնակցելը մոսկովյան հանդիպմանը դրական է
Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում է: Ադրբեջանն ու Ռուսաստանը շատ դեպքում պայմանավորվում են ի հաշիվ Հայաստանի շահերի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նավասարդյանը կարծում է, որ որպես ինքնուրույն և սեփական շահ ունեցող սուբյեկտ չենք կարողացել դիրքավորվել ամբողջ հակամարտության ընթացքում. «Ադրբեջանի և ՌԴ-ի շահերն ու առաջնահերթությունները պարզ են, իսկ Հայաստանի խնդիրները արհամարհվում են: Մոսկվայի արձագանքը համարժեք չէ Լաչինի միջանցքի իրավիճակին. Հայաստանը չմասնակցելը մոսկովյան հանդիպմանը դրական է: Գտնվելով այդ եռակողմ ձևաչափին` Հայաստանը ոչ համարժեք կողմի կարգավիճակում կհայտնվեր»: Նավասարդյանը հուսով է, որ Հայաստանը առաջնահերթություն է տալիս այն հարթակին, որն առաջարկում են ԵՄ-ն ու ԱՄՆ-ն:


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: