ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթը գնահատում եմ բացասական․ Ալեն Սիմոնյան
ՌԴ ներկայացուցչի ելույթը գնահատում եմ բացասական, որովհետև համարում եմ, որ դաշնակցի կողմից ավելի հասցեական կոչ կարող էր հնչել։ Դա արեցին երկրներ, որ Հայաստանի հետ սերտ հարաբերություններ չունեն։ Կարծում եմ՝ կամ չի կարողանում, կամ չի ուզում, կամ միաժամանակ և՛ չի ուզում, և՛ չի կարողանում։ Այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՄԱԿ ԱԽ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթը, որ, լինելով մեր դաշնակիցը, հավասարության նշան դնելով՝ երկու կողմերին էլ զսպվածության կոչ է արել։ Ալեն Սիմոնյանը նշեց, որ իր համար սպասելի էր ՌԴ-ի նման արձագանքը. «Համենայնդեպս, ես զարմացած չեմ։ Էս վերջին գործողությունները, էս վերջին դեպքերը ցույց էին տալիս, որ Մոսկվայի կողմից հնարավոր էր սպասել նման արձագանք»։ Այնուհետև ԱԺ նախագահը նշեց, որ այդպիսի արձագանքը գուցե պայմանավորված է նրանով, որ դա խաղաղապահների պատասխանատվության գոտին է, և այս կերպ ցանկանում են նվազեցնել իրենց պատասխանատվությունը։


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: