ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
ԱՄՆ հումանիտար մշտական առաքելության հիմնումը կբացառի Լաչինի միջանցքի փակումը
Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը կարծում է, որ Ադրբեջանը նման պրովոկացիաներով փորձում է Հայաստանին հասցնել նրան, որ դիմի ՌԴ-ին. «Լաչինը մեզ համար զգայուն թեմա է, ռուսների համար սա լակմուսի թուղթ է: Հայաստանյան հասարակության մոտ այս իրավիճակում հասուն դիրքավորում է: Մենք պետք է գտնենք միջնաժամկետ ու երկարաժամկետ լուծումներ»: Բաբաջանյան ը կարծում է, որ ժամանակն է, որ մեր բարեկամ հարևաններ` Վրաստանն ու Իրանը հստակեցնեն իրենց դիրքորոշումը. «ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից հասցեական հայտարարություններ են, ինչու է բացակայում Իրանից ու Վրաստանից»: Ադրբեջանի այս քայլը ըստ Բաբաջանյանի` նվեր է. «Հնարավորությունների պատուհան է բացվել Հայաստանի համար: Միջազգային ուժերի դրոշներով պետք է օգնություն հասցնենք Արցախ, որն էլ կփակի Լաչինի միջանցքի հարցը»:


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: