ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Հայկականության «կարմիր թելը» և նոր ցեղասպանության վտանգը․ ապաքաղաքական զրույց Վան Գրիգորյանի հետ
Factor TV-ի A-Politic հաղորդաշարի հյուրն է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ վերջին 30 տարում Հայաստան-Սփյուռք հարաբերություններում եղել են բազմաթիվ իրադարձություններ, որոնցով կարելի է հպարտանալ: Գրիգորյանի ղեկավարած կազմակերպությունը շոշափելի օգնություն է ցուցաբերել բոլոր կառավարություններին, իշխանությանն ու ընդդիմությանը, հասարակական հատվածին: Ըստ նրա՝ Հայաստանի հետ հարաբերոթյունները կառուցվում են փոխադարձ հարգանքի և միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքի վրա. ոչ ոք չի կարող թելադրել Հայաստանում ապրող մարդկանց, թե ինչպես պետք է ապրել: Վան Գրիգորյանի համոզմամբ՝ ամերիկահայերի համար կարևոր է հայկական պետության գոյությունը, որովհետեւ նրանք, ինչպես և այլ համայանքների ներկայացուցիչներ, չեն ցանկանում, որ մեր ազգը շարունակի իր գոյությունը զուտ որպես Սփյուռքի ազգ: Մանավանդ հաշվի առնելով, որ հիմա էլ հայերի գլխին, նաևւառաջ՝ Արցախում, կախված է նոր ցեղասպանության վտանգը: Սփյուռքի հայկական կառույցների նպատակն է կանխել այդ վտնագը և ամրապնդել հայկական պետականությունը: Դա կարևոր է նաև հայության ուծացման շարունակվող գործընթացների ֆոնի վրա: Սփյուռքի համայնքերը տարբեր են՝ դրանք ձևավորվել են տարբեր ժամանակներում, տարբեր պայմաններում: Բայց ամենուր կարմիր թելի նման անցնում է հայկականությունը, որը պարտադիր չի ենթադրում կապը Հայաստանի հետ․ մի մասի համար «Հայաստանի Հանապետություն» և «հայրենիք» հասկացությունները տարբեր են: Սակայն հայկականությունը ենթադրում է կապ հայկական մշակույթի, ավանդույթների հետ: Խոսելով Սփյուռքի ավանադական կառույցների դերի նվազման մասին՝  հաղորդման հյուրը դա բացատրում է հիմնականում սոցցանցերի զարգացմամբ՝ չնայած վստահ է, որ մեծ կազմակերպություններն առայժմ ուժեղ են և ազդեցիկ:


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: