ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Պոլսո հայ համայնքում հայի որակը պահելու խնդիր ունենք, ինքնությունը կորցնելու վտանգի առաջ ենք
Թուրքիայի մեջ մենք փոքրամասնություն ենք, բայց փոքրամասնությունների մեջ ամենամեծն ենք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Պոլսո հայոց պատրիաք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Սրբազանը նշեց, որ Պոլսո մեջ 50 հազար հայ է ապրում, բայց արագ թափով նոսրանում են. «50 հայկական եկեղեցի, 17 վարժարան ունենք, բայց գնալով հայերի թիվը նվազում է, խառնամուսնություններ են ու արտագաղթ: Պոլսո հայ համայնքում հայի որակը պահելու խնդիր ունենք, ինքնությունը կորցնելու վտանգի առաջ ենք: Հայախոսության որակը և քանակը նվազել է»: Անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին, սրբազանը նկատեց. «Խաղաղությունն ու արդարությունը երկվորյակ են. Եթե Հայաստանն ու Թուրքիան չհասնեն արդարության, խաղաղության չեն հասնի: Հայաստանի և Թուրքիայի միջև խաղաղություն կլինի, եթե հասնենք արդարության»:


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: