ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Սյունիքի մարզ
Սյունիքի մարզ, ամենաբարձր կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սյունիքն ունի հազարամյակների պատմություն․ այն սկսվում է անհիշելի ժամանակներից, շարունակվում Վանի թագավորության, Մեծ Հայքի թագավորության, Սյունիքի իշխանության շրջաններով։ Մարզը հարուստ է պատմամշակութային ժառանգություն։ Այստեղ պահպանվել են նախնադարյան բնակատեղիներ, ամրություններ, դամբարանադաշտեր, մեր թվարկությամբ թվագրվող ամրոցներ, կրոնական կառույցներ և ձեռակերտ այլ արժեքավոր օբյեկտներ։ Մարզի վարչական կենտրոն հանդիսացող Կապան քաղաքը համարվում է բնակչության թվաքանակով Հայաստանի վեցերորդ խոշորագույն քաղաքը՝ շուրջ 42․600 բնակչությամբ։


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: