ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Ինչպես են նշում Ամանորն տարբեր երկրներում-Չինաստան
Չինաստանում Ամանորն ամենահայտնի ազգային տոնն է, որը նշվում է երկու անգամ. հունվարի 1-ին, ինչպես քրիստոնեական երկրների մեծամասնությունը, և նորալուսնի ժամանակ՝ այսպես կոչված «Գարնան տոնը»: Չինաստանում ամեն տարին կապված է համաստեղության նշանի և տարերքի հետ: Չինաստանում Ամանորի հետ կապված են մի շարք ավանդույթներ և սնահավատություններ: Ամանորի նախաշեմին դռան վրա կախում են 5 երկար ժապավեն, որոնք խորհրդանշում են երջանկության 5 տեսակ. հաջողություն, պատիվ, երկարակեցություն, հարստություն և ուրախություն: Չինաստանում գոյություն ուներ նաև հավատամք, ըստ որի՝ մարդիկ հավատում էին, որ չար ոգիները վախենում են կարմիր գույնից, այդ իսկ պատճառով՝ տոնական օրերին ամենուրեք գերիշխում էր կարմիր գույնը:
լուսանկարիչ :

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: