ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ. Սեպուհ Արք․ Սարգսյանի այցը «Հայ մշակութային Հասարակական» Ֆորում և « Ս․ Մարիամ Աստվածածին» բարեգործական կենտրոն
Սույն թվականի դեկտեմբերի 9-ին Թեհրանի « Ս․ Մարիամ Աստվածածին» բարեգործական կենտրոնի և «Հայ մշակութային Հասարակական» Ֆորումի նախաձեռնությամբ ու հրավերով, կենտրոնի հյուրն էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ. Սեպուհ Արք․ Սարգսյանը։ Սրբազան հոր այցը կատարվեց «Ս․ Մարիամ Աստվածածին» բարեգործական կենտրոնի հիմնադրման երկրորդ տարեդարձի շրջանակում, որտեղ նաև նախատեսված էր գեղարվեստական միջոցառում և ընդունելություն։ Մտերմիկ ու ջերմ մթնոլորտում կնտրոնի հիմնադիր տնօրեն ճրտպ․ Հենրիկ Տեր Ղուկասյանը հակիրճ բացատրություն փոխանցեց հյուրերին կենտրոնի և վարչության գործունեության մասին; Այնուհետև Սրբազան հայրը իր բարի մաղթանքներն ու օրհնությունը հղեց կենտրոնի տնօրինության, վարչության կազմին ու մյուս աշխատակիցներին։
լուսանկարիչ :

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: