ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Հայաստանի տեսարժան վայրեր-Զվարթնոցի տաճար
Զվարթնոցի տաճար, 7-րդ դարի հայ առաքելական տաճար, որը կառուցվել է Ներսես Շինարար կաթողիկոսի պատվերով՝ 641- 661 թվականներին]։ Այժմ պահպանվել են միայն Զվարթնոցի տաճարի ավերակները, որոնք հայտնաբերվել են Հայաստանի Արմավիրի մարզում՝ Վաղարշապատ քաղաքի եզրին։ Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր բյուզանդական տիրապետության տակ, և նոր էին սկսվել արաբական արշավանքները։ Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ միմյանց են հանդիպել Տրդատ Մեծը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցն օծվել է 652 թվականին՝ հարակից հայրապետանոցով և պարիսպներով։ Զվարթնոցի տաճարի պատին Ներսես Տայեցին թողել է հունալեզու արձանագրություն, որտեղ նշել է «Ներսեսն է կառուցել, հիշեցեք»։ Վերոհիշյալի մասին պատմում է նաև Հովհան Մամիկոնյան պատմիչը։ Արաբների կողմից Դվինի գրավումից հետո խառնակ իրադրություն ստեղծվեց երկրի արևելյան շրջաններում։ Ներսես թագավորը կաթողիկոսական աթոռը Դվինից տեղափոխեց Զվարթնոց։ Զվարթնոցի տաճարը կանգուն է մնացել մինչև 10-րդ դարը։ Գագիկ I Բագրատունու կառավարման տարիներին տաճարի կրկնօրինակն է ստեղծվում նաև Անիում։ 1905 թվականին հայ նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը Վաղարշապատում պեղումներ է կատարել և վերականգնել է տաճարը՝ օգտագործելով բնօրինակ քարերը։ Տաճարի նոր ծրագիրը ևս կազմել է Թորոս Թորամանյանը։ Շատ փորձագետներ պնդում են, որ Թորամանյանի ծրագիրը չի համապատասխանում Զվարթնոցի պատմական տաճարի նախատիպին։ Կառուցված է հայկական ճարտարապետական ոճով և զարդարված է հունական խաչերով։ Կառույցի պատերին պահպանվել են որմնանկարներ։ 2000 թվականին Վաղարշապատի եկեղեցիները, այդ թվում և Զվարթնոցի տաճարը ներառվել են Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
լուսանկարիչ :

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: