130 տարվա վաղեմության լուսանկարներ Իրանի Սպահան նահանգից
Այստեղ կարող եք տեսնել շվեդ լուսանկարիչ Սվեն Հեդինի կողմից 19-րդ դարի վերջին Սպահան նահանգի տարբեր շրջաններից արված լուսանկարներ։ Շվեդ աշխարհագրագետ, տեղագիր, հետախույզ և լուսանկարիչ Սվեն Անդերս Հեդինը ծնվել է Ստոկհոլմում 1865 թվականին։ Մանկուց նրան հետաքրքրում էր հեռավոր վայրերի ու երկրների բացահայտելը, և հենց այդ հետաքրքրությունն էր, որ հասուն տարիքում նրան տարավ դեպի արևելյան երկրներ։ Հեդինը Իրան է այցելել երկու անգամ՝ 1886 և 1890 թվականներին։ Երկրորդ ճանապարհորդության ընթացքում նա հանդիպել է Նասեր ադ-Դին շահի հետ, ինչպես նաև լուսանկարներ է արել Իրանի տարբեր շրջաններից. Լուսանկարներ, որոնք արժեքավոր տեղեկություններ են փոխանցում Ղաջարների ժամանակաշրջանի Իրանից։