«Մինի աշխարհ» թեմատիկ այգի՝ Պերսեպոլիսից-Էյֆելյան աշտարակ
Ազգային և համաշխարհային մի շարք պատմական հուշարձանների և հայտնի կառույցների փոքր կրկնօրինակներն են կառուցվում Իրանի Համեդան նահանգում գտնվող Մալայեր քաղաքի «Մինի աշխարհ» թեմատիկ այգում: Այս այգին Մերձավոր Արևելքի առաջին նմանատիպ ժամանցային և զբոսաշրջային համալիրն է: «Մինի աշխարհ» թեմատիկ այգին Մալայեր քաղաքում կծառայի որպես զբոսաշրջային հանգստավայր, որտեղ ներկայացված կլինեն Իրանի և այլ երկրների հայտնի հուշարձանների փոքր կրկնօրինակները, որոնցից կարելի է նշել Էյֆելյան աշտարակը, Սի-օ-սե Փոլ կամուրջը (Երեսուներեք կամարների կամուրջ), Հաֆեզի դամբարանը, Պիզայի աշտարակը և պարսկական Աքեմենյան դարաշրջանի նշանավոր վայրերից մի քանիսը:
լուսանկարիչ : Ադել Բախոդա