ՀՄՀՖ-ի և ՄԱԲԿ-ի աշխատակազմն այցելեցին Թեհրանում նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 27-րդ միջազգային ցուցահանդես
Թվականիս մայիսի 18-ին Ս. Մարիամ Աստվածածին Բարեգործական Կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական Ֆուրումի վարչության ներկայացուցիչները և անձնակազմը այցելեցին Թեհրանում տեղի ունեցող իրանական նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 27-րդ միջազգային ցուցահանդես։
Ցուցահանդեսի շրջանակում նրանք այցելեցին՝ «Սաթրափ Ջամ» և «Արիա Քիմիա Սալաֆչեգան» արտադրական ընկերությունների տաղավարը և մոտկից ծանոթացան նավթաքիմիական ոլորտում աշխատող ընկերությունների ատրադրություններին։