ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Ուրմիայի գարնանային հրաշագեղ բնությունը
Իրանի Ուրմիա քաղաքի «Խան» հովիտը, թուրքերեն՝ «Խան Դարե Սի»-ն մոտ 35 հազար հեկտար տարածքով, գտնվում է Ուրմիայից Օշնավիյե տանող ճանապարհի և Ուրմիայից 35 կիլոմետր հեռավորության վրա դեպի հարավ-արևմուտք: Բուսական հարուստ տեսականու և անտառային ծածկույթի, գետերի, առվակների և բազմաթիվ աղբյուրների առկայությունը հովիտը դարձրել է ոչ միայն մի շարք կենդանատեսակների, ինչպիսիք են սկյուռների, շնագայլերի և աղվեսների բնակության վայր, այլև հիանալի վայր հանգստի և զբոսաշրջիկների համար: Այս տարածքում կան ընկուզենիներ, ալոճենիներ, նուշի և վայրի պիստակի ծառեր, իսկ տարածքում աճող բուսատեսակներից են խնկածաղիկը, եղինջը, ազնվամորին, երիցուկը, ուրցադաղձը և վայրի բալը:
լուսանկարիչ : Մոջթաբա Էսմայիլզադ

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: