Իրանական Բախթիարի ցեղախմբի ավանդական հարսանիք
Դեռ վաղ ժամանակներից Իրանում բնակվել են տարբեր ցեղախմբեր, որոնք միշտ ունեցել են իրենց հատուկ ծեսերը և սովորույթները։ Այս ավանդույթները որոշակի տարբերություն ունեն նաև ցեղախմբերերի ամուսնական արարողություններում: Օրինակ Իրանական Բախթիարի ցեղախմբի հարսանեկան արարողությունները անցկացվում են բնության գրկում, որպեսզի ամուսնական սրբազան կապը միաձուլվի բնության հետ: Բախթիարիների հարսանեկան տոնակատարությունը տեւում է մի քանի օր, որի ընթացքում կատարվում են ազգային հետաքրքիր ծեսեր։ Բոլոր ազգականները մասնակցում են այս արարողությանը և մինչև կեսօր միասին պարում են ազգային պարեր, ավանդական խաղեր խաղում ու զբաղվում ձիավարությամբ: