«Բեգլարբեյգի» թեքիյե՝ Իրանական ճարտարապետության զարդերից
Բեգլարբեյգի թեքիյեն (Շիա մահմեդականների սգո վայր) Ղաջարական թագավորության ժամանակաշրջանում կառուցված Իրանի Քերմանշահ նահանգի ամենագեղեցիկ շինություններից է, որը զարդարված է արձանագրություններով և ձևավորված աչք շոյող աղյուսե զարդարանքներով: Թեքիյեն կառուցվել է 1930-1936 թթ., Աբդուլլահ Խան Ֆարաշբաշիի՝ Բեգլարբեյգի ջանքերով, որը համարվել է Քերմանշահում Ղաջարների ժամանակաշրջանի հայտնի և ազդեցիկ պաշտոնյաներից մեկը: 2004 թվականին Բեգլարբեյգի Թեքիյեում բացվել է գրի և մատենագրության թանգարան, որտեղ պահպանվում են պատմական փաստաթղթեր և ձեռագրեր: Կառույցում գործում է նաև Զագրոսի պալեոլիթյան թանգարանը՝ Միջին Արեւելքի միակ պալեոլիթյան թանգարանը։