Կարմիր ձկների վաճառքը Նովրուզին նախորդող օրերին
Տարեվերջին Իրանում կարմիր ձկան (ոսկե ձկան) վաճառքում ևս նկատվում է աճ, քանի որ ոսկե ձկնիկը համարվում է Իրանական Նոր տարվա սեղանի կարևոր խորհրդանիշներից մեկը։ Ձկնավաճառները ընտրում են քաղաքի ավելի բանուկ վայրերը, որտեղ ձկներով լի նաղշազարդ մեծ ու փոքր ակվարիումները գրավում են ցանկացած անցորդի։