ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Բամի միջնաբերդ. Քերման, Իրան
Բամի միջնաբերդը (Արգ-է Բամ) համարվում է աշխարհի ամենախոշոր կավե կառույցը, որի տարածքը կազմում է մոտ 180000 ք.մ և շրջապատված է 6-ից 7 մետր բարձրությամբ և 1815 մետր երկարությամբ պարիսպներով։ Տարբեր կարծիքներ են շրջանառվում քաղաքի և միջնաբերդի հիմնադրման տարեթվի շուրջ։ Միջնաբերդը թվագրվում է Ք.ա. 2000 թվականով՝ Պարթևական կայսրության ժամանակաշրջանով (Ք.ա.248-224 թթ.), սակայն շատ շինություններ կառուցվել են Սաֆյանների արքայատոհմի օրոք։ Տնտեսական և առևտրական առումներով Բամն այս շրջանում կարևոր նշանակություն ուներ և հայտնի էր իր տեքստիլի և հագուստների արտադրությամբ։ 2003 թվականի աղետալի երկրաշարժը ավերեց այս կավե շինության ավելի քան 80%-ը, որից անմիջապես հետո այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և վերակառուցվեց կազմակերպության և աշխարհի մի շարք երկրների ջանքերով: Տարածքում ստեղծված Հանգստի գոտիները, արհեստական լիճը, ջրվեժը, նավահանգիստները և այլ տեսարժան վայրերը քաղաքը դարձրել են Իրանի հարավ արևելքում գտնվող Քերման նահանգի ամենագեղեցիկ զբոսաշրջային վայրերից մեկը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: