ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Զարմանահրաշ աղի թունելներ. Իրան, Գարմսար
Գարմսարի աղի թունելը Մերձավոր Արևելքի ամենամեծ հանքն է, որը բաղկացած է 40 տարբեր թունելներից և համարվում է երկրի աղի արդյունահանման համար շահագործվող կարևոր հանքերից։ Գարմսարի աղի թունելները բնության սիրահարների համար ամենազարմանահրաշ զբոսաշրջային վայրերից է, որը ամեն տարի բազմաթիվ զբոսաշրջիկներ է բերում Սեմնան նահանգ: Քուհդաշթ-ե Քոհանի աղի հանքը համարվում է ամենագեղեցիկ և հայտնի աղի թունելներից մեկը: Այս հանքավայրը գմբեթաձև է և պատված է աղով ու կրով։ Այն եղել է լեռնաձև հանք, որը վերջին տարիներին աղի արդյունահանման պատճառով վերածվել է քարանձավի և գեղեցիկ տեսք ստացել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: