ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Իրան. Մողամ նավահանգստի «Մաքսար» ծովափ
Մաքսար ծովափը գտնվում է Պարսից ծոցի և Հորմոզգան նահանգի ափին։ Այս ժայռաձև լողափերը գտնվում են Փարսյան քաղաքի և Մողամ նավահանգստի միջև, և նավահանգստից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Մողամ նավահանգիստը գտնվում է Շիբքուհ շրջանի Բանդար Լանգե քաղաքում։ «Մաքսար»-ը արաբերեն բառ է, որը նշանակում է ջարդված ու փշրված։ Նախկինում Մաքսարի ափի բնակիչները արաբախոս ցեղեր են եղել. Այդ իսկ պատճառով շրջանի շատ քաղաքներ ու վայրեր կրում են արաբական անուններ։ Հորմոզգան նահանգի արևմտյան մասում գտնվող Փարսյան քաղաքի տեսարժան վայրերից կարելի է նշել արմավենու պուրակները, ձորերը, նավահանգիստները, գյուղերը, աղբյուրները և բազմաթիվ այլ բնապատկերներ։ Մողամը համարվում է տարածաշրջանի գլխավոր նավահանգիստներից մեկը, ինչպես նաև դեպի Լավան և Շիդվար (Մարու) կղզիներ տանող ճանապարհը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: