ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Սպահանի «Նոր Ջուղա» թաղամաս
Այս թաղամասում հայերի բնակության մասին տեղեկությունններ կան՝ սկսած 16–րդ դարի 50–ական թվականներից, բայց այն հիմնադրվել է Շահ Աբասի օրոք, 1606 թ., երբ նա Արևելյան Հայաստանից ու հարակից տարածքներից մոտ 300.000 հայ տեղահանել ու գաղթեցրել է Իրան։ Պարսկաստանում բնակեցնելով հայերին՝ նա որոշ արտոնություններ է շնորհել նրանց, որից կարճ ժամանակ անց ոտքի է կանգնել երկրի տնտեսությունը, լցվել պետական գանձարանը։ Հայերին Սպահանում առաջին եկեղեցին կառուցելու թույլտվություն է տրվել 1640 թ., իսկ 1645 թ. Զայանդեռուդ գետից հարավ գտնվող Շահ Աբասի արքունիքին պատկանող հողերը նվիրաբերվել են հայերին։ Հայերից բացի, ոչ մի ազգի և փոքրամասնության չէր թույլատրվում տան առք ու վաճառքով զբաղվել կամ ապրել այդ տարածքում: Նոր Ջուղայի հյուսիսային հատւածում գտնվում է է Զայանդեռուդ գետը, իսկ հարավում Սոֆե լեռը, որտեղ հայկական գերեզմանատուն է։ Ջուղայի հայկական բնակավայրի կազմավորման առաջին օրերից այն բաղկացած է եղել «Մեծ Հրապարակ», «Փոքր Հրապարակ», «Հակոբ Ջան» և «Չահարսուղ Ղարա Քոլ» թաղամասերից, որի բնակիչները գաղթել են Նախիջեւանից։ Այդ հինգ թաղամասերից մնացել է միայն «Փոքր հրապարակը»։  Նոր գաղթականների մեծամասնությունը զբաղվել է Քանդակագործությամբ, այդ պատճառով իսկ թաղամասը հայտնի է դարձել որպես «Քարտաշների» թաղամաս, և մինչ այժմ էլ նույն անունով է կոչվում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: