ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Մանկապատանեկան միջոցառում «Զարթոնք» կենտրոնում
2023 թվականի հունվարի 13-ին, «Զարթոնք» պարախմբի նախաձեռնությամբ «Զարթոնք» կենտրոնում տեղի ունեցավ մանկապատանեկան ամանորյա միջոցառում: Թվականիս հունվարի 13-ին, «Զարթոնք» պարախմբի նախաձեռնությամբ Թեհրանի «Զարթոնք» կենտրոնում տեղի ունեցավ մանկապատանեկան 2023 ամանորյա գեղարվեստական միջոցառում, որը կազմակերպել էին «Զարթոնք» պարախմբի ղեկավար՝ Լորետա Ավետիսյանը, երգչախմբի ղեկավար՝ Մխիթար Վարդինը, թատերախմբի ղեկավարներ՝ Սիփան Մկրտումյանը և Արեն Զարգարյանը։ Ծրագրի կազմակերպչական աշխատանքներում մեծ դեր են ունեցել նաև «Զարթոնք» պարախմբի ծնողական խորհուրդը և փորձավարները։ Միջոցառումը բաղկացած էր երեք հատվածներից, որի ընթացքում մասնակիցներին հաջողվեց իրենց գեղեցիկ երգով, ջերմ ու տակտով պարերով և դերասանական նեռկայացումներով ուրախ տրամադրություն փոխանցել հանդիսատեսին՝ ամանորի հեքիաթին հաղորդելով իրական գույներ։ Օրվա ընդհանուր պատասխանատուն էր Մխիթար Վարդինը։
լուսանկարիչ : Նարե Սեղբոսյան

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: