ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Աշնանային շրջագայություն Իրանի հյուսիսում գտնվող երկաթուղային կայարաններում
Սավադքուհ քաղաքում գտնվող շիրգահ երկաթուղային կայարանը համարվում է Իրանի ամենագեղեցիկ վայրերից մեկը։ Մազանդարան նահանգի այս կայարանը այնքան հիասքանչ է, որ ներառվել է երկրի հյուսիսի ամենադիտարժան զբոսաշրջային վայրերի ցանկում: Հյուսիսային երկաթգիծը գտնվելով լեռնային և հարթավայրային շրջանների միջև բաժանված է երկու մասերի։ Այս երկաթուղային ճանապարհի յուրաքանչյուր հատվածում զբոսաշրջիկները կարող են տեսնել ամենազարմանահրաշ բնության պատկերները։ Երկաթգծի մոտ 187 կիլոմետրը անցնում է հարթավայրերով, որը լի է գեղեցիկ տեսարաններով։ Ճանապարհի մյուս հատվածում գնացքի ուղեւորների առջեւ բացվում են Սավադքուհի շրջակայքի լեռնային ու անտառային տարածքների յուրօրինակ տեսարանները, որոնցից կարելի է նշել Թալար գետի մոտակայքում գտնվող անտառները, պատմական Վերեսք կամուրջը, Դոաբ (Քալանթարի) կամուրջը և երեք ոսկե երկաթգծերի տեսարանը (կոչվում է «Սե Խաթ թալա», որը Վերեսք կամուրջի մի հատվածն է)։ Երկրի Հյուսիսային գնացքը անցնելով բազմաթիվ թունելներով և կամուրջներով հասնում է Սավադքուհի «Շիրգահ» կայարանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: