ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Իրանի ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ փոխարտգործնախարարին
Հանդիպմանը Աբդոլլահյանը գոհունակություն է հայտնել երկու բարեկամ և հարևան երկրների միջև աճող հարաբերությունների առնչությամբ՝ ասելով, որ Հայաստանի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսի գրասենյակի բացումը կարևոր գործնական քայլ էր երկու երկրների հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ։ Հայաստանի փոխարտգործնախարարը նույնպես անդրադարձել է Իրանի ԱԳ նախարարի՝ Հայաստան կատարած այցին և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացմանը՝ ասելով, որ դա մեծ առաջընթաց և շրջադարձային կետ է երկկողմ հարաբերություններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: