ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
ԳՆԴԵՎԱՆՔ
Գնդեվանքը միջնադարյան հայկական ճարտարապետության կարևորագույն հուշարձաններից է: Գտնվում է Վայոց ձորի գեղատեսիլ հովտով հոսող Արփա գետի ձախ ափին, բարձրադիր տեղանքում, Գնդեվազ գյուղից մոտ 1 կմ արևմուտք: Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի (XIII-XIV դդ.) վկայության համաձայն` եկեղեցական համալիրը կառուցվել է 931-938 թթ-ին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ, որպես ճգնավորների մենաստան: Գնդեվանք է կոչվել հայր Սուփան Գնդունու անունով: Հուշարձանախումբը X-XVII դդ. կառույց է, որի կազմում են Ս. Ստեփանոս եկեղեցին, գավիթը, սեղանատունը, գերեզմանատունը, բնակելի և տնտեսական շինությունները, վանքապատկան ջրանցքը: Եկեղեցում պահպանվել է Քրիստոսի, ինչպես նաև Ասվածամոր որմնանկարներից հատվածներ: Գնդեվանքի բակում կան X-XVI դդ. խաչքարեր և օրորոցաձև տապանաքարեր: Պահպանվել են բազմաթիվ վիմագրական արձանագրություններ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: