ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Անիի Ս. Փրկիչ եկեղեցի
Կառուցվել է 1036 թ. Տրդատ ճարտարապետի ձեռքով: Ներսից ութախորան, իսկ դրսից 19-նիստանի շրջանաձեւ սրահի վրա բարձրանում է 1342 թ. վերակառուցված խոշոր գլանաձեւ թմբուկով գմբեթ, որը, ինչպես եւ հիմնական ծավալը, պատված է դեկորատիվ կամարաշարով: Եկեղեցու ներսում, խորանների վրա, պահպանվել են Ավետարանը ձեռքին Քրիստոսին, խորհրդավոր ընթրիքը եւ ավետարանիչներին պատկերող որմնանկարներ: Եկեղեցու արեւելյան կեսը փլվել է 1957 թ.:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: