ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Շիրակի մարզ,Գյումրի
Հետևյալ լուսանկարներում պատկերված են Հայաստանի Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում գտնվող մի շարք տեսարժան վայրեր, որոնցից կարելի է նշել՝ Ռուսական ժամատունը (եկեղեցին), Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, Ս. Աստվածածին Մայր եկեղեցին կամ Ս. Յոթ Վերքը, Վարդանանց հրապարակը, Սև բերդը, Հառիճավանքը և այլն։ Շիրակի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում, պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնն է Գյումրի քաղաքը, որը ծննդավայրն է այնպիսի հայ մեծերի ինչպիսիք են՝ Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Շիրազը, Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը, Արմեն Տիգրանյանը, Մինաս Ավետիսյանը, Յուրի Վարդանյանը և այլոք։ Գյումրին բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է։ Մինչև իր ներկայիս անվանումը ստանալը Գյումրին կոչվել է Կումայրի, Ալեքսանդրապոլ և Լենինական։ Այստեղ է հիմնվել առաջին հայկական թատրոնն ու ցուցադրվել առաջին օպերան։
լուսանկարիչ : Սոնա Աղազարյան

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: