ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Արշակ Ֆեթվաճյանի գեղանկարչությունները
Հայ հանճարեղ նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը ծնվել է 1866թ. հոկտեմբերի 1-ին, Տրապիզոնում: Մահացել է 1947թ. հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ի Մեդֆորդ քաղաքում: Մեդֆորդում նրա մահից հետո աճյունը տեղափոխվել և թաղվել է Երևանում, իսկ աշխատանքները, կտակի համաձայն, հանձնվել են Հայաստանի ազգային պատկերասրահին: Ջրանկարչության մեծ վարպետ Արշակ Ֆեթվաճյանը՝ առաջին հայ նկարիչն է, ով գեղանկարչության նյութ է դարձել ճարտարապետական կոթողը: Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերում են պահվում Ֆեթվաճյանի «Անիներ» և Տարազներ» շարքերը, ինչպես նաև ճարտարապետական կոթողների 1500 մատիտանկար: Այդ կոթողների մի մասն այսօր արդեն չկա: Ֆեթվաճյանը նաև Հայաստանի առաջին հանրապետության թղթդրամների ու նամականիշերի հեղինակն է:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: