ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
ՊՍԺ-ն Մբապեի գոլի շնորհիվ հաղթեց Ռեալին
Մեկնարկեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչը։ Փարիզում առաջին հանդիպումն անցկացրին Ֆրանսիայի առաջնության առաջատար Փարիզի ՊՍԺ-ն եւ Իսպանիայի առաջնության առաջատար Մադրիդի «Ռեալը»։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։ Ավելացված չորրորդ րոպեին ՊՍԺ-ի հաղթական գոլը խփեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն։ Գոլային փոխանցումը կատարեց Նեյմարը։ Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն մարտի 9-ին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: