ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսական բանակը նահանջելիս կողոպտեց Ս․ Էջմիածինը․ «թալանեցին այն ամենը, ինչ գտան»

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոն 2014-ի հոկտեմբերի 22-ին հետեւյալ գրառումն էր արել․

“…1804 թ․ ռուսական զորքերը գեներալ Ցիցիանովի գլխավորությամբ առաջին անգամ մոտեցան Երեւանի բերդին եւ պաշարեցին այն։ Հայերը, հավատալով ռուսների՝ հայկական պետականության վերականգնման խոստումներին, մեծապես օգնեցին ռուսական բանակին՝ լեռնացնելով պարսից իշխանությունների ատելությունն ու հալածանքները։ Էջմիածնի միաբանությունը սննդամթերքի հսկայական պաշարներ տրամադրեց պարենի կարիք ունեցող, թիկունքից կտրված բանակին։ Երեւանի բերդի պաշարումը տեւեց երկու ամիս՝ հուլիսի 2-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը։ Պարսիկների դիմադրությունը կոտրել չհաջողվեց եւ Ցիցիանովն ստիպված հրամայեց նահանջել Թիֆլիս։ Նահանջի ճանապարհին ռուսները կողոպտեցին Սբ․ Էջմիածինը։

 
 
 

Ամենայն Հայոց կաթողիկոս Դանիել Ա Սուրմառեցին (1801-1808) գրում է․ «Եւ այն ինչ մտաք աստ այնպես տապալեալ եւ քայքայեալ, որ տեսողաց ամենից զսոսկումն եւ զդառնադառն կսկիծ եւ մորմոք առ բերեր ի սիրտս»։ Եկեղեցու դռները կոտրված էին, գանձեր գտնելու նպատակով պատ ու հատակ քանդված, շատ բան անարգված ու ջարդուփշուր արված, սուրբ մասունքներն աղբի հետ խառնված։ Ռուսական բանակն ինչ գտել՝ թալանել էր, տարել էր ոչ միայն թանկարժեք իրերը, ոսկեղենն ու արծաթեղենը, այլեւ միաբանների ուտելիքը, հագուստեղենը, նույնիսկ նրանց համեստ կահ-կարասին, ինչպես կաթողիկոսն է գրում, «ոչ ուտելոյ բան էին թողեալ մեզ, ոչ նստելոյ եւ ոչ ագանելոյ»։

 
 
 

Այս կողոպուտից մի քանի օր անց, Էջմիածին է այցելում Իրանի Ֆաթհ Ալի շահը, որը երեք օր մնալով, եկեղեցին կարգի է բերում, եւ տեսնելով ռուսների հասցրած վնասի չափերը, հրամայում է, որ կաթողիկոսարանն ու Վաղարշապատը առժամանակ ազատվեն հարկերից։

1805 թ․ մարտին, Շիրակը գրավելուց հետո, Էջմիածին է հասնում գեներալ Նեսվետաեւը։ Նա երեք օր մնում է վանքում։ Մինաս Լազարյանին երկու հայ հոգեւորականների գրած նամակից տեղեկանում ենք , որ գեներալը փնտրում-գտնում է վանքի թաքստոցները․ «բացեալ զամենայն զդրունս ծածուկ սենեկաց սրբոյ Աթոռոյն, ժողովեն զամենայն զօր ինչ գտանի, ուղղ ու ծուծն թալանեն»։

Տանում են ամբողջ զարդեղենը, գոհարեղենը, հոգեւոր արարողությունների սպասքներն ու հոգեւորականների թանկարժեք, ոսկեկար հագուստները․․․ Հայերը չէին ուզում հավատալ իրենց աչքերին։ Վանքի այսպիսի կողոպուտ նրանք չէին տեսել պատմության ընթացքում։

Lragir.am,


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: