ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Համազգային նշմարներ

Հայկական զույգեր

Այս թեմայով շատ է խոսվել ու գրվել. չգիտեմ որքանով է ճիշտ «զույգ» բառի գործածությունն այստեղ, որովհետև «զույգ» ասելիս՝ պատկերացնում ենք ամուսիններ, ամոլ, նաև երկվորյակներ, զուգակիցներ, համադաս երևույթներ, երկտակ բաներ և այլն: Գուցե՞ ավելի խելամիտ է պարզապես օգտվել թվական արժեք ներկայացնող «երկու» բառից: Բայց «Հայկական երկուներ» վերտառությունը, նախ, գեղեցիկ չի հնչում և երկրորդ՝ դրանով կորոշվեր միայն քանակն ու կանտեսվեր ավելի կարևորություն ունեցող՝ կողմերի միջև տիրող հարաբերությունները: Իսկ «զույգ» ասելիս՝ ենթադրվում է ինչ-որ ուղղակի, թե անուղղակի կապեր կամ թաքնված խորհուրդներ:

Եվ այսպես, գլխավոր «զույգ»-ը կազմող Հայաստանի և Արցախի երկու հանրապետություններում, թեև պիտի առկա լինի սերտ բարեկամության ու բարիդրացիական ոգի, բայց... Փաստորեն հայաստանցիները ձեռ են առնում կամ չեն սիրում արցախցիներին, արցախցիները՝ հայաստանցիներին: Արտաքին սպառնալիքի դեպքում, թվում է, թե բոլորը ոտքի են կանգնում ու դառնում միակամ ու միաձույլ, բայց...առերևույթ: Հայկական զույգ հանրապետությունների իշխանությունների և ընդդիմությունների քաղաքական գործընթացներում չկա մեկ կամ միանշանակ միտվածություն, մի երևույթ, որն ակնհայտորեն արտահայտվում է դիվանագիտական շփումների կամ միջազգային զանազան նիստերի ընթացքում. վտանգի պարագային, բոլորի մտահոգության կիզակետում չի հառնում միայն ազգային շահն ու գաղափարախոսությունը և հաճախ գերիշխում է անձնականը...

Խուսափում եմ կարծիք հայտնել մեր զույգ կաթողիկոսությունների միջև առկա հարաբերությունների տեսակի ու որակի մասին ու բավականանում՝ շեշտելով այն փաստը, որ թեև փոքր ազգ ենք, բայց ունենք Հայ Առաքելական եկեղեցուն հարող երկու կաթողիկոսություն: Ճիշտ է, նրանց միջև երբեմն ծագում են որոշ տարաձայնություններ, հատկապես աշխարհացրիվ թեմերին տեր կանգնելու ուղղությամբ, բայց արդյոք կարո՞ղ եք մատնանշել որևէ մի զույգ, որ զերծ լինի զանազան անհամաձայնություններից... Փառք Ամենակարող Բարձրյալին, որ առերես, թե՝ աներկբա, մեր զույգ կաթողիկոսությունների գմբեթների վրա սավառնում է փոխըմբռման ու համերաշխության եղբայրական ոգու հրեշտակը:

Նույնը չես ասի մեր զույգ ուղղագրությունների մասին: Պայքարը շարունակվում է թե՛ գրական թե՛ քաղաքական հարթություններում՝ անտեսվելով այն մեծ փաստը, որ մեր պետական լեզուն ըստ ՀՀ-ի Սահմանադրության՝ հայերենն է իր ներկա ուղղագրությամբ: Սփյուռքահայ շատ գրողներ, կառույցներ, մամուլի ներկայացուցիչներ և անհատներ չեն ցանկանում նահանջել իրենց կարծրացած դոգմաներից և համառորեն կառչած են մնում ավանդական ուղղագրությանը: Հետևանքը լինում է այն, որ ավանդական խրթին ուղղագրությունը Հայրենիքում հեշտ չի մարսվում՝ ակամայից դառնալով պառակտիչ գործոն: Այս մասին մտածելիս, ուզում եմ ընդունել, որ ունենք նաև զույգ կամ երկու առանձին պետականություն...

Եվ այստեղ ինքնաբերաբար առաջ է գալիս մի նոր «զույգի»՝ հայության Ներսի ու Դրսի երկու հատվածների կամ Հայաստանի և Սփյուռքի գոյակցությունը, որն իր էությամբ ու դիմագծով յուրահատուկ է միայն հայ ժողովրդին: Մեր պետական այրերը Ներսում, իսկ Դրսում չգիտես, թե ով, թերևս բոլորը, ամեն կերպ աշխատում են կարգավորել ու սերտացնել այս երկու հատվածների սիրային ու մտերմիկ հարաբերակցությունը: Գործածեցի «սիրային» ածականը՝ «հայրենասիրական»-ի փոխարեն, որովհետև Դուրսը իրոք երկարաձիգ տարիներ սիրահարված էր և՝ է Ներսին: Ներսը, որ ի դեպ որոշ չափով զուրկ է վերոնշված հայրենասիրական զեղումներից, ավանդապահ աղջկա խասիաթով, մի կարգին «Այո» չի ասում, որի հետևանքով վերջին տարիներին, ինչպես լինում է հաճախ հարաբերությունների անիմաստ ձգձգվելու պարագային՝ հուսահատության ու սառնության, չեմ ասում՝ հիասթափության, նշույլներ են սկսում հայտնվել Դրսի ներաշխարհում... Ոմանց կարծիքով՝ Դուրսը արական է, Ներսը՝ իգական... Քանզի Դուրսը մղված իր դարավոր, խորունկ սիրուց՝ անդադար նվերներ է մատուցում Ներսին, իսկ Ներսի համար Դուրսը «տանելի» է հենց միայն այդ առումով... Հարկ եմ համարում նշել, որ մեծապես տուժում են Դրսի արվեստագետները, որոնց մարդու տեղ դնող չկա Ներսում, եթե առնվազը չեն վաստակել համաշխարհային համբավ Սարոյանի պես:

Զավեշտական է նաև այն, որ անկախացումից հետո Դրսում առաջացել է զույգ Սփյուռք...՝ Հին և Նոր, ընդ որում, Նորը գնալով շատանում է արատգաղթի շնորհիվ, թե հետևաանքով, Հինը քչանում, ընդ որում երկուսն էլ մաշվում են աստիճանաբար:

Մի կողմից էլ շարունակվում է մեր զույգ հայերենների (չգիտես ինչ անուն տաս, ախր «լեզու» ասելը ճիշտ չէ, որովհետև երկսի պարագային էլ լեզուն հայերենն է) դարավոր դիմակայությունը: «Արևմտա...»-ն պնդում է, որ ինքն ավելի արմատական ու պոետիկ է, «Արևելա...»-ն հպարտ է իր ընդգրկուն լինելու հանգամանքով, որովհետև բացի գրական լինելուց՝ նաև գիտական, ակադեմիական ու պետական է: Խառնաշփոթ է տիրում Դրսի այն հայահոծ համայնքներում, ուր իրար կողք ապրում են թե «արևելա» և թե «արևմտա» հայեր (դեռ լավ է, որ հյուսիսային ու հարավայինը չկա): Մխիթարիչ է գոնե այն փաստը, որ անկախության շնորհիվ ընձեռված ազատ երթևեկությունների և հայոց մայրաքաղաքում կայացած «Մե՛կ ազգ, մե՛կ մշակույթ» (ուշադրություն դարձրե՛ք, այստեղ «մեկ»-ը ճգնում է հակադրել «երկուսին») և այլ համազգային առաքելությամբ մեկնարկող համահայկական միջոցառումների ու հանդիպումների արդյունքում, մարդիկ սկսել են իրար հետ շփվել ու ավելի հեշտ հասկանալ իրար:

Համոզված եմ, որ կան նաև այլ զույգեր հայ իրականության մեջ (նպատակս բազմաթիվ կուսակցությունները, կրոնական դավանանքները, աղանդները, զանազան բարբառներն ու մշակույթները, կամ հենց համակարգչային տառատեսակների տարբեր դասավորումները... չեն), որոնք մեկառմեկ նշելու դեպքում շատ կերկարի այս գրությունը: Սակայն, չեմ կարող չգրել այն մասին, որ Ամանորի դիմավորման մի գիշեր հանկարծ հասկացա, որ Դուրսը ունի նաև զույգ Նոր տարի: Այսպես, օրինակ, Թեհրանի հայկական ամանորյա միջոցառումներին, կես ժամ տարբերությամբ դիմավորում են Հայաստանի Ամանորը և հետո ըստ անցյալից եկած սովորության՝ տեղականը: Այնուամենայնիվ, հատկանշական է այն երևույթը, որ Երևանի ժամանակով Ամանորը դիմավորելիս՝ ներկայիս դրսևորվում է ավելի պահպանողական ու սառը կեցվածք, քան՝ Թեհրանի ժամանակով՝ երբ ընդհանուր խանդավառությունը, համբյուրներն ու շնորհավորական բացականչությունները հասնում են գագաթնակետին... Ափսոսանքով եմ հիշում, որ Հայաստանի անկախացումից հետո առաջին Ամանորին, երբ առաջին անգամ հայկական հեռուստաէկրանի վրա հայերենով հայտնվեց «Շնորհավոր Նոր Տարի» մոգական բառերը, բոլորը վեր-վեր էին թռչում, գրկախառնվում, չգիտեին ինչպես հայտնել ուրախությունն ու սրտի բերկրանքը... Իսկ հիմա՞, ինչո՞ւ...

Արդյոք, չե՞ք կարծում, որ այս և նախորդ տարիներին հետզհետե մեծացող սառնության գլխավոր պատճառը այդ անիծյալ «երկու»- ների կամ «հայկական զույգեր»-ի, ինչպես նաև՝ երկսից ավել այլ բաների առկայությունն է:

Հիրավի տարօրինակ ազգ ենք, մի հատիկ ենք աշխարհում,- մեր զույգը չունենք...

 

Կոլյա Տեր Հովհաննիսյան

ԱՄՆ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: