ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանում բացվել է BAJ Unicorn ակադեմիա․ մեքենայական ուսուցման ինժեներներ կպատրաստվեն

«Orion»-ի և «BAJ Accelerator»-ի նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկել է «BAJ Unicorn Academy» ծրագիրը, որի առաջին դասընթացում մեքենայական ուսուցման բարձրակարգ ինժեներներ կպատրաստվեն։ ՏՏ ոլորտի կրթական ծրագիրն իրագործում է «Armenian Code Academy»-ն (ACA)՝ «Embodied» և «cognaize» ընկերությունների ֆինանսավորմամբ։

«Orion»-ի և «BAJ Accelerator»-ի նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկել է «BAJ Unicorn Academy» ծրագիրը, որի առաջին դասընթացում մեքենայական ուսուցման  բարձրակարգ ինժեներներ կպատրաստվեն։ ՏՏ ոլորտի կրթական ծրագիրն իրագործում է «Armenian Code Academy»-ն (ACA)՝ «Embodied» և «cognaize» ընկերությունների ֆինանսավորմամբ։  

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են « Armenian Code Academy»-ից, կրթությունն  ուսանողների համար անվճար է, առաջին դասը տեղի է ունեցել հունվարի 28-ին, ուսումը կտևի 5 ամիս` 20 ընտրված շրջանավարտներով։ 

 
 

«Ապագա միաեղջյուր ընկերությունների հետ աշխատելով, անմիջապես արձանագրեցինք, որ Հայաստանում ավագ մասնագետների պակաս կա։ Մեր գնահատմամբ, հետագա տարիներին նույնպես ՏՏ ընկերությունները շարունակելու են արագ զարգանալ, հետևաբար, մասնագետների կարիք ավելի շատ է լինելու։ Որոշեցինք խնդիրը լուծել կրթության և միջազգային չափանիշներով փորձառության հնարավորություն ստեղծելու միջոցով: Հաջողության դեպքում ուսանողների և ծրագրերի քանակը կավելացնենք»,- նշել է «Orion Worldwide Innovations Armenia»-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը։ 

«Armenian Code Academy»-ի համահիմնադիր, տնօրեն Նարեկ Ասլիկյանն էլ ընդգծել է, որ մեքենայական ուսուցման բարձրակարգ ինժեներներ պատրաստելու համար հրավիրել են դասախոսների աշխարհի առաջատար ընկերություններից և համալսարաններից։ Դասախոսներ ունեն Արիզոնայի համալսարանից, Google-ից և այլ միջազգային ընկերություններից։ 

Լավագույն ուսանողներն աշխատանքի առաջարկ կստանան «Embodied» և «cognaize» ստարտափներից, որոնք երկուսն էլ մեծ հաջողություններ են արձանագրել համաշխարհային շուկայում և ներկայում ակտիվորեն համալրում են հայաստանյան թիմերը։ BAJ Unicorn ակադեմիայում ստացած գիտելիքների շնորհիվ շրջանավարտները նաև մրցունակ կլինեն աշխատաշուկայում և պահանջված կլինեն այլ ընկերություններում։

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։

«BAJ Accelerator»-ը աճն արագացնող ծրագիր է, որը նախատեսված է «Seed»-ից «Series A+» փուլերի ստարտափների համար: «BAJ Accelerator»-ը աշխարհում առաջինն է, որն «արագացնում է տեխնոլոգիաների զարգացումը», հասունացնում է ստարտափները` դարձնելով ներդրումների ենթակա: Ծրագիրն ընդգրկում է թեմաների տպավորիչ շրջանակ, այդ թվում՝ ֆինանսավորման, աճի, բիզնեսի, իրավաբանական, ներդրումների, ակադեմիական: «BAJ Accelerator»-ը իր արագընթաց զարգացումն է բերում «Քիչ խոսակցություններ, շատ գործարքներ» տեսլականով

Armenian Code Academy-ն տեխնոլոգիական կրթության առաջատար հաստատություն է՝ հիմնադրված Երևանում։ Վերջին վեց տարիների ընթացքում (ACA-ն) առաջարկում է բարձրորակ կրթական ծրագրեր ինչպես սկսնակ էնտուզիաստների համար, ովքեր ցանկանում են մուտք գործել ծրագրավորման ոլորտ, այնպես էլ փորձառու ծրագրավորողների՝ ընդլայնելու իրենց մասնագիտական հորիզոնները։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
«թումո»-ն,թվայնացնում,է,հայկական,մշակութային,ժառանգությունը , «Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
«Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:
apple-watch,խելացի-ժամացույցներ,բժշկական-գործառույթներ,արյան-ճնշում-չափել,հայտնաբերել-հիպերտոնիայի-նշաններ,ժապավեններ-ամրացնելու-նոր-մագնիսական-մեխանիզմ ,  Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ և կարող է ունենալ ժապավեններ ամրացնելու նոր մագնիսական մեխանիզմ: Սակայն ավելի հետաքրքիր նորամուծություն կարող է լինել մի շարք բժշկական գործառույթների հայտնվելը։ Գուրմանի խոսքով՝ Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա հայտնաբերել հիպերտոնիայի նշանները՝ չափելով արյան ճնշումը դաստակի մոտ և ապնոէ:
գիտնականները,վերականգնել,հնագույն,հոբբիթի,դեմքը,հոբբիթ , Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Հիմնվելով Homo floresiensis-ի մնացորդների, մարդկանց և շիմպանզեների մասին տվյալների վրա՝ գիտնականները մոդելավորել են հնագույն «հոբբիթի» դեմքը։ Նրա հասակը 1 մետրից մի փոքր ավելի է։
չինաստանը,պատրաստվում,է,շուկա,հանել,իր,մարդանման,ռոբոտները , Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը մտադիր է դառնալ մարդանման ռոբոտների արտադրության առաջատարը։
ստոկհոլմում,կայացել,մրցանակի,հանձնման,արարողությունը,նոբելյան , Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի համերգասրահում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը։
արհեստական,բանականությունը,կարողանում,է,գաղտնաբառերը,վերծանել,95%,ճշգրտությամբ՝,հիմնվելով,ստեղնաշարի,ձայնի,վրա , Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Բրիտանացի հետազոտողների ջանքերով արհեստական ​​բանականությունը (AI) կարողանում է տարբերել համակարգչի ստեղնաշարի վրա սեղմված ստեղների ձայները:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: