ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Լևոն Շանթ «Մեր անկախությունը

Լևոն Շանթը ապրեց բավականին բարդ ու հակասական ժամանակներում, և այդ նույն ժամանակներում նա և’ ստեղծագործում էր, և’ զբաղվում էր քաղաքականությամբ, նրա միտքը շատ էր ազգային, բայց ցավոք, իր հայրենիքում ապրել չկարողացավ, ողջ կյանքում աստանդական եղավ:

1909 թ. լույս տեսավ «Հին աստվածներ» դրաման ու դարձավ հայ բեմի զարդը, Շանթի անունը ամենքի բերանում էր: «Հին աստվածներ» դրամայի հեղինակը  նաև ՀՅԴ անդամ էր, 1918թ. մայիսին, երբ հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, Շանթը զբաղեցրեց Հայասատանի խորհրդի փոխնախագահի պաշտոնը, իսկ 1920թ. մեկնեց Մոսկվա` վարելու հայ-ռուսական բանակցությունները, որոնք սակայն ցանկալի արդյունք չտվեցին: Հայկական պատվիրակության ղեկավար Շանթը մոսկովյան բանակցությունների մասին հուշեր չի թողել, և ոչ մի հոդվածով չի անդրադրձել դրան:
 Քաղաքական հանգամանքները այնպես դասվորվեցին, որ նա հեռացավ երկրից:
1925 թ. Բոստոնում տպագրվում է Շանթի «Մեր անկախությունը»  վերնագրով աշխատությունը, որը նա գրել էր 1922-1923 թթ.: Աշխատությունը բաղկացած է յոթ գլխից և բազմաթից ենթագլուխներից, որոնք տող առ տող վերլուծում են անկախության գաղափարի ընկալումը հայերիս մեջ,փոխհարբերությունները Ռուսաստանի և արևմուտքի հետ,  հեղինակը վստահ է` հայ ժողովուրդը կշարունակի ապրել այնքան ժամանակ, քանի դեռ ձգտում է անկախության և գիտի դրա արժեքը. «Ամբողջ Հայոց Պատմութիւնը հայ ժողովուրդի անկախութեան պայքարն է»:
Մեջբերենք աշխատությունից որոշ հատվածներ.[1]

  Պարտական ենք տեսնելու իրականութիւնը եւ սին երազներով չօրօրելու մեզի: Այսօրը ծնունդ է երեկուան, եւ վաղը պիտի ըլլայ ծնունդը այսօրուան:
Անկախութեան ձգտումը կրնայ պատճառ դառնալ մեր ազգութեան վերջնական  քայքայումին, կրնանք բոլորովին ոչնչանալ այդ անհաւասար կռուին մէջ , իբրեւ ազգութիւն` կրնանք մեռնիլ: Կռուի մէջ նետուողը ու կը վիրաւորուի եւ կրնայ մեռնիլ, բայց մեռնելէն վախցող ժողովուրդը ո’չ կրնայ ապրիլ ու դիմանալ, ո’չ ալ իրավունք ունի ապրելու, իբրեւ ուրոյն գոյութիւն, իբրեւ ջոկ անհատականութիւն: Եւ իր վախովը այն չազատիր մեռնելէ, միայն կը մեռնի քաշքշուելով, հիւծուելով, արհամարհուելով ու ոտքի տակ երթալով:

azgonline.am
Ով ջարդուած է, բնականաբար, կը քաշուի մէջտեղէն, ով հոգնած է կը նստի, բայց ատով ոչինչ չի փոխուիր: Ետ քաշուողներուն տէղը կուգան նորերը, մէկ նստողին տեղը` ոտքի կ’ելնեն ուրիշները: Եւ եթե այսօր մենք բոլորս  ալ քաշուինք ասպարէզէն`վաղը հրապարակ կուգայ  նոր սերունդը հին դրօշակը բարձր պահած իր ձեռքին, որովհետեւ անիկա ալ ապրիլ պիտի ուզէ իր ազգային կեանքովը: Վերջապէս պէտք է հասկնանք, որ ինքն իր տէրը ըլլալու եւ իր անկախութեան հասնելու պահանջը իմ ու քու հնարած խաղը չէ, ո’չ մեզմով է սկսած եւ ո’չ մեզմով կը վերջանայ:
Ժողովուրդները իրենց անկախութեանը ձգտելուն համար չէ, որ կը մեռնին: Շատ ավելի ճիշդ է հակառակը` կը մեռնին ապրելու կամքն ու վճռականութիւնը չունենալուն համար: Եթէ իր անկախութեան համար մաքառիլը մահ բերէր` հայութիւնը արդէն տասնեակ անգամներ պէտք է մեռած ըլլար: Կամքը ուժ է, մե’ծ ուժ, շատ ավելի մեծ ուժ, քան սովորաբար կը կարծուի: Սրե’նք մեր կամքերը բոլոր միջոցներով` ատիկա է այն միակ զենքը, որ իրապէս կը պշտպանէ մեզի մահէն, ատիկա է այն միակ սուր զէնքը, որ մեր բարձրացման ու մեր զարգացման առջեւը ճամբայ կը բանայ:
…պիտի մաքառինք, հարկ եղաւ զէնքով, ուրիշ անգամ պասսիւ դիամդրութեամբ եւ պատմութեան վայրկեանի ընձեռած բոլոր միջոցներով…
Գուցէ եւ խլեն նաև այդ չնչինը եւ ոչնչացնել ուզեն: Պետք է սկսինք նորէն, պէտք է սկսինք ծայրէն այդ Զիսիֆոսի աշխատանքը, մինչեւ որ ոտքերնիս ամուր դնենք մեր հողին, մինչեւ որ հասնինք ծովուն, մինչեւ որ հասնինք թագին, մեր կատարեալ անկախութեան:
Այսպէս կը շինուին պետութիւնները: Եւ գիտենք, որ դժուար շինուելիք շէնք է մեր պետութիւնը:


[1] Լեւոն Շանթ, Մեր անկախութիւնը,Երեւան, «Հայրենիք» ակումբ, 2011, 200 էջ:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: