ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայկական տառեր՝ աշխարհի խոշորագույն որմնանկարի վրա

Ջովանի Բատիստա Տյեպոլոյի հայտնի որմնանկարը, որը համարվում է ամենախոշորն աշխարհում, զարդարում է Գերմանիայի միջնադարյան Վյուրցբուրգ քաղաքի բավարական եպիսկոպոսների պալատի նախասրահը, որն ընդհանուր առմամբ ունի 677 քմ տարածք:

Առասպելական արարածներ, հնագույն աստվածներ, պատմական այլ էկզոտիկ կերպարներ. այս ամենի շարքում իր յուրահատուկ տեղն են զբաղեցրել նաև հայկական տառերը: Այս որմնանկարի վրա արվածգրեթե բոլոր ֆիգուրների սիմվոլիկ նշանակությունը հասկանալի է:

Առավել հետաքրքրական պետք է որ լինի ծերունին, որն իր մի ձեռքում ջահ, իսկ մյուսում գրիչն է պահում, նստած է տառերի պատկերներով սալիկի վրա, որը դժվար թե հայտնիություն ձեռք բերած լիներ Եվրոպայում: Հայկական այբուբենին ծանոթ յուրաքանչյուր ոք առանց որևէ դժվարության կնկատի
հայատառերը:

Ինչպե՞ս են այդ տառերը հայտնվել նման հայտնի որմնանկարի վրա: Ի՞նչ կապ ունի դրանց հետ ծերունին: Եվ վերջապես, ի՞նչ է խորհրդանշում այս կոմպոզիցիան: Ամենայն հավանականությամբ, այս հարցերին պատասխաններ տալ փորձել են շատերը, սակայն որմնանկարի ստեղծումից միայն երկու հարյուր տարի անց են գերմանացի գիտնականները խոսել դրանում հայկական տառերի գոյության մասին:

Պարզվում է, որ նկարիչը՝ Տյեպոլոն, անմիջական կապ ունի տառերի հետ: Բանն այն է, որ XVIII դարի քառասունական թվականներին նրա ամենասիրելի աշակերտը՝ Ֆրանչեսկո Ջունիոն, որոշ ժամանակ անցկացնելով Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, զբաղվել է հայ եկեղեցու սուրբ հայրերի դիմանկարների պատկերմամբ:

Այդ ընթացքում նա ստեղծել է նաև Գրիգոր Լուսավորչի կողմից Տրդատ թագավորին մկրտելու տեսարանը, ինչպես նաև Մեսրոպ Մաշտոցի՝ հայկական այբուբենով նկարը:
Ըստ գերմանացի գիտնականների՝ հավանական է նաև այն վարկածը, որ ջահով ու գրչով ծերունին Մեսրոպ Մաշտոցն է՝ հայ գրերի գյուտի հեղինակը:

Ինչ վերաբերում է ինքնին տառերին, ապա հարկ է նշել, որ Տյեպոլոյի որմնանկարի վրա դրանք 43-ն են՝ 7-ով ավելի, քան Մաշտոցի տառերն են: Դրանցից մի քանիսն անգամ անավարտ են, նմանվում են նույնահնչյուն լատինական կամ հունական տառերին:

Պատկերելով հայկական գրերն ու դրանց ստեղծողին՝ Տյեպոլոն միգուցե ցանկացել է հանրությանը ներկայացնել աշխարհում առաջին քրիստոնեությունն ընդունած ժողովրդին:

Իսկ տառերում ինչ-որ գաղտնի հաղորդագրություն է թաքնված, որը, սակայն, մինչ օրս բացահայտված չէ:

 

Խաժակ Սիրեկանյան

slim.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: