ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բաքվի նպատակն է հիմնավորել, որ պատմամշակութային առումով այդ տարածքները հայերի հետ որևէ առնչություն չունեն

Lragir.am-ի հարցերին պատասխանել է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը

                                            ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող

Պարոն Պետրոսյան, տեղեկություն է հրապարակվել, որ Բաքվում հանձնաժողով է ստեղծվել, որի նպատակն է «ալբանացնել» Արցախի տարածում գտնվող հայկական եկեղեցիներն ու պատմամշակութային հուշարձանները։

Այո, այդ տեղեկությանը մենք ծանոթ ենք, ֆրանսիացի մի քանի լրագրողներ արդեն արձագանքել են՝ հատկապես ցուցադրելով Ջուղայի ավերված խաչքարերի դաշտը, թե ինչ է նշանակում, այսպես կոչված,«աղվանականացնել» հայկական հուշարձանները։ Մեր մտահոգությունը հետևյալն է․ առաջինն այն է, որ ադրբեջանական ակադեմիական հանրությունը չունի այն կարողությունները, որ կարողանա հասկանալ ու մեկանաբանել Արցախի հայկական հուշարձանները։ Մի բան է, երբ մասնագետը խորապես տիրապետում է խնդրին և խեղաթյուրում է, մեկ այլ հարց է, երբ մասնագիտական հանրույթը չունի համապատասխան գիտելիքներ և կարողություններ, բայց հայտարարություններ է անում։ Սա նշանակում է թիրախավորել այն ամենը, ինչն իրենք իրենց անգետ տեղով կհամարեն հետագա հայկական ներմուծումներ։ Երկրորդ, խոսք է գնում միջազգային համապատասխան փորձագետներ հրավիրելու մասին։ Ես բավականաչափ ծանոթ եմ այն հետազոտողներին, նրանց աշխատանքներին, ովքեր զբաղվել են այդ խնդիրներով։ Ես կարող եմ միանշանակ ասել, որ եթե արտերկրում կան երկու-երեք մասնագետներ, ովքեր տիրապետում են Արցախի ճարտապետությանը, նրանք նույնպես հայ մասնագետներ են։ Իրենք էլ, եթե այցելեն, մի փոքր մտավախություն կա, որ առաջին հերթին ուշադրություն են դարձնելու հայկական վերականգնումների վրա։

Ցավոք, այս վերջին 30 տարիներին մենք դասեր չենք քաղել և շատ հուշարձանների վերականգնման ու վերանորոգման աշխատանքները միշտ չէ, որ տեխնիկապես ճիշտ են կատարվել։ Եվ, օրինակ, կարող են գալ Դադիվանք ու ցույց տալ մի բան ու ասել՝ սա հայկականացում է կոչվում։ Այսինքն՝ խնդիրներ կան, և հայկական մասնագիտական հանրույթը պետք է միարժեք պատրաստ լինի դրան։ Մենք այսօր արդեն monumentwatch.org կայքում տեղադրելու ենք այն ահազանգը, որ Բաքուն ահա ստեղծում է այդ հանձնաժողովը, որի նպատակն է ուղղակի այդ հուշարձաններից հայկական հետքի վերացումը։ Դա առաջին հերթին կարող է վերաբերել վերջին տարիների վերականգնողական աշխատանքներին, երկրորդը, դա կարող է վերաբերել ակնհայտ հայերեն արձանագրություններին։ Նման փորձեր արդեն իսկ արվում են։

Ես կարծում եմ, որ Հայաստանում գոնե այն մասնագիտական շրջապատը, որին ես ծանոթ եմ, հետևում է այդ ամենին, և անհրաժեշտության դեպքում ինչ-որ քայլեր պետք է նախաձեռնվեն։ Բայց միաժամանակ հորդորում եմ իշխանություններին, որ հարկավոր է նման դեպքերում ինչ-որ մարմին ստեղծել, կոորդինացնել աշխատանքները։ Այսօր Հայաստանում առանձին անհատներ են միայնակ դուրս եկել Ադրբեջանի ծավալած ֆինանսներով ու ռեսուրսներով հարուստ քաղաքականության դեմ։ Դա նույնն է, որ բանակի դեմ երկու-երեք հոգի պայքարեն։ Արդեն երկրորդ տարին է, որ այս ոլորտում որևէ պետական քաղաքականություն ես չեմ տեսնում։

Այսինքն՝ այս գործընթացի շրջանակներում հայկական հուշարձանների վերաբերյալ կարող են հայտարարել, թե իբր դրանք հայկական չեն, և որ հայերը միջամտություննե՞ր են արել։

Այո, բայց իրենց այդ փաստարկները կարող են վերեբերել միայն վերջին 30 տարիներին։ Եղել են դեպքեր, երբ, օրինակ, մի հիմար Շուշիում ինչ-որ արձանագրություն ջնջել է, վրան մի հայկական տառ է գրել։ Եղել են դեպքեր, երբ վերականգնումների ժամանակ, ենթադրենք, պետք է օգտագործեին կրաշաղախ, բետոն են օգտագործել և այլն։ Ինչ վերաբերում է ընդհանրապես «աղվանականացման» հարցին, այդ խնդիրը, ցավոք, հայագիտությունը մինչև վերջ չի տարել անհրաժեշտ ուղղությամբ։ Բայց միանշանակ է, որ Արցախի տարածքում ընդհանրապես 9-րդ կամ 7-րդ դարից ի վեր չկա աղվանական ճարտապետություն։ Աղվանից եկեղեցին եղել է հայ եկեղեցու քույրը, նրա ծիսակարգը, լեզուն նույնական են եղել, Աղվանից եկեղեցին եղել է նույն դավանանքին, ինչ հայոց եկեղեցին։ Այսինքն՝ կատարյալ հիմարություն է ասել՝ «սա աղվանական է, սա հայկական է»։ Կա հայկական ճարտարապետություն, որը նաև տարածվել է այն ժամանակ Սյունիքի մի մասի, Արցախի, Ուտիքի, այսինքն՝ հայաշատ գավառների վրա, որոնք Աղվանքի կազմում էին։ Ո՞նց կարելի է Գանձասարը համեմատել աղվանական ինչ-որ բանի հետ, Գանձասարը դասական հուշարձան է, որի նույնություններն սկսվում են Շիրակից, տարածվում են ամբողջ Արևելյան Հայաստանով։ Այսինքն՝ սրանք պարզ փաստեր են, որոնք բավարար չեն ներկայացվել։ Եվ միջազգային ասպարեզում էլ չկա մի հանրույթ, որը կկարողանա այդպիսի դատողություններ անել։ ՅՈւՆԵՍԿՕ-ն էլ քաղաքական կառույց է, դա պետությունների կառույց է, դատարան չէ մեզ համար։

Ո՞րն է Բաքվի այս գործողությունների նպատակը։

Հիմնական նպատակն է հիմնավորել, որ պատմամշակութային առումով այդ տարածքները հայերի հետ ընդհանրապես որևէ առնչություն չունեն։ Սա ակնհայտ գենոցիդ է, միանշանակ ագրեսիա է՝ մեր տարածքները յուրացնելու նպատակով։

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: