ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գերմանիան կունենա «Թումո» կենտրոնների և տուփերի ցանց

Ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնը և գերմանական KfW զարգացման բանկը փետրվարի 4-ին ստորագրել են պայմանագիր, որի համաձայն Գերմանիայում` «Թումո Բեռլին»-ի հաջողված փորձառության հիմքով, կհիմնադրվի «Թումո» կենտրոնների և տուփերի ցանց։

Ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնը և գերմանական KfW զարգացման բանկը փետրվարի 4-ին ստորագրել են պայմանագիր, որի համաձայն Գերմանիայում` «Թումո Բեռլին»-ի հաջողված փորձառության հիմքով, կհիմնադրվի «Թումո» կենտրոնների և տուփերի ցանց։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնի Երևանի գրասենյակից։

«Թումո Երևանում կայացած ստորագրման արարողության ընթացքում, KfW-ի թվային ուղղության ղեկավար Մայքլ Շտրաուսը նշեց. «Թումո Բեռլինի բացումը առաջին և նշանավոր քայլն էր, որը հիասքանչ հնարավորություններ նվիրեց Բեռլինի պատանիներին: Այսօր ստորագրված պայմանագիրը մեծ առաջխաղացում է, քանի որ այս ծրագիրը հնարավորություն կտա տարածել Բեոլինի արդյունավետ փորձը ամբողջ Գերմանիայով»:

Ստորագրման արարողությանը ներկա էր Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավարությունը և KfW զարգացման բանկի ներկայացուցիչներ։

Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը նշեց՝ «KfW-ն մեր առաջին միջազգային գործընկերն է, որը որդեգրում է Թումոյի՝ որպես ազգային նախաձեռնություն տարածվելու կոնցեպտը։ Այն ունի մի շարք դրական կողմեր՝ ներառյալ ավելի բարձր արդյունավետությունը, ցածր ինքնարժեքը, և, ամենակարևորը, գալիք սերնդի նորարարների է՛լ ավելի մեծ թվի համար հասանելի լինելը երկրով մեկ»։

Բեռլինում ներկայումս գործող Թումո կենտրոնի բացման պատմությունը սկսվել է 2018-ին, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելեց Թումոյի գլխամասը Երևանում։ Թումո Բեռլինի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2020-ի հունվարին՝ մեկնարկ տալով Թումոյի և KfW-ի համագործակցությանը։

Գերմանիայի գալիք կենտրոնները կհետևեն Թումո Բեռլինի փորձառությանը՝ 12-18 տարեկան պատանիներին առաջարկելով կրթություն 10 ոլորտներում, որոնք են ծրագրավորումը, երաժշտությունը, ռոբոտաշինությունը, անիմացիան, 3D մոդելավորումը, ֆիլմերի ստեղծումը, լուսանկարչությունը, խաղերի մշակումը, գրաֆիկական դիզայնն ու նկարչությունը։

Թումոյի՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ալբանիայում, Ուկրաինայում և Լիբանանում գործող միջազգային ցանցը հաջորդիվ կհամալրվի կենտրոններով ԱՄՆ-ում և Պորտուգալիայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: