Հայաստանը նեկայացնող Թինա Կարապետյան/Սիմոն Պրուքս Սենեկալ գեղասահքի պարային զույգը անցած գիշեր Կանադայից մեկնել է Չինաստանի մայրաքաղաք Պեկին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մեր գեղասահորդներն արդեն գտնվում է XXIV ձմեռային օլիմպիական խաղերի ավանում: Նրանք 8 օր ունեն մրցումներին պատրաստվելու համար, քանի որ պարային զույգերի պարտադիր ծրագիրը նախատեսված է փետրվարի 12-ին:
Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա վաղը, փետրվարի 4-ին:
Աղբյուր՝ armradio.am