ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում ցուցադրվել է Հայոց Արքա Տիգրան Մեծի պատկերով թանկարժեք քար , որը վաճառվել է թանգարանին հայտնի կոլեկցիոների կողմից
Թանգարանի նկարագրության համաձայն՝ փորագրությունը ձեռք է բերվել 1900 թվականին Օսմանյան Թուրքիայի Զմյուռնիայում՝ Էդվարդ Փերի Ուորենի կողմից, ով 1901 թվականին թանկարժեք քարը վաճառել է Բոստոնի կերպարվեստի թանգարանին։
«Կարմիր հասպիս. Արքայից Արքա , Տիգրան Մեծ ։ Թագավորի գլխին հայկական թագավորական թագ է՝ հինգ գագաթներով։ Թագը ուրվագծված է կլոր կետերով։ Թագի վրա ութաթև աստղ է, որը շրջապատված է կենտրոնական շրջանով, որտեղ պատկերված են թռչուններ երկու կողմից (հնարավոր է արծիվներ) ետ դարձած դեպի աստղը։
Տիգրան Մեծին պատկերող գոհարներն ու մետաղադրամները բավականին տարածված են և գերթանկարժեք։ «Christies» աճուրդի տունը նմանատիպ արտեֆակտ է հրապարակել 2014-ին պատրաստված թանկարժեք քարի վրա , որտեղ փորագրված է Տիգրան Մեծի պատկերը։ Այդ արտեֆակտը թվագրվել է մ.թ.ա. մոտ 95-56 թվականներին։