ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքական կայքը «դավաճանություն» է անվանել Իրանի կողմից գազի մատակարարման դադարեցումը

Թուրքական իշխանամերձ «El-aziz» լրատվական կայքն անդրադարձել է Իրանից Թուրքիա արտահանվող գազի դադարեցման թեմային։ Լրատվականը Իրանի այդ որոշումը «դավաճանություն» է որակել՝ միաժամանակ նշելով, որ Թուրքիան բնական գազի հարցում աջակցություն է ստացել Ադրբեջանից, որին Լեռային Ղարաբաղի պատերազմում Թուրքիան աջակցել է։

Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է. «Իրանը, առանց պատճառի դադարեցնելով գազամատակարարումը դեպի Թուրքիա, հերթական անգամ կրկնեց պատմական իր դավաճանությունը»։

Լրատվականը թեմայի շուրջ զրուցել է  Զեքի Գեչքիլի հետ։  Վերջինս էլ ասել է. 

«Իրանը զուտ Թուրքիային վատ դրության մեջ դնելու համար է գազի մատակարարումը դադարեցնում։ Այն անվստահելի և դավաճան երկիր է։ Մինչդեռ Թուրքիան ընդդեմ Արևմուտքի արգելանքի որպես աջակցություն իրանական գազ էր գնել։ Իրանի ողջ պատմության ընթացքում ընդդեմ իսլամի խաչակիրների հետ է համագործակցել։ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Ղարաբաղում Թուրքիայի հետ պայքարի մեջ է»։ 

Նշենք, որ որպես գազամատակարարման դադարեցման պատճառ մատնանշվել էին տեխնիկական խնդիրները։ Ըստ թուրքական կողմի պնդումների՝ Իրանից գազի մատակարարման դադարեցումն արդեն մեծ խնդիրներ էին առաջացրել երկրի արդյունաբերության մեջ:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ստեփանակերտում,կյանքը,շարունակում,է,ընթանալ,խաղաղ,հունով․,ռդ,խաղաղապահ,զորախումբ,(տեսանյութ) , Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով․ ՌԴ խաղաղապահ զորախումբ
Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով․ ՌԴ խաղաղապահ զորախումբ
Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով։ Այս մասին գրում է «Peacekeeper» տելեգրամյան ալիքը։
իրանի,ռօու-ն,կհամալրվի,«kowsar»,կործանիչների,էսկադրիլիայով , Իրանի ՌՕՈւ-ն կհամալրվի «Kowsar» կործանիչների էսկադրիլիայով
Իրանի ՌՕՈւ-ն կհամալրվի «Kowsar» կործանիչների էսկադրիլիայով
Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին հայտնել է, որ Իրանի ռազմաօդային ուժերը շուտով հայրենական արտադրության «Kowsar» կործանիչների էսկադրիլիա կունենան։
արցախցի,հելենին,կհուղարկավորեն,երևանում , Արցախցի Հելենին կհուղարկավորեն Երևանում
Արցախցի Հելենին կհուղարկավորեն Երևանում
Օգոստոստի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանին կհուղարկավոերն Երևանում:
հակարիի,կամրջով,24,բեռնատար,է,գնացել,ստեփանակերտ,որոնք,տարել,են,հումանիտար,օգնություն.,զլմ-ներ , Հակարիի կամրջով 24 բեռնատար է գնացել Ստեփանակերտ, որոնք տարել են հումանիտար օգնություն. ԶԼՄ-ներ
Հակարիի կամրջով 24 բեռնատար է գնացել Ստեփանակերտ, որոնք տարել են հումանիտար օգնություն. ԶԼՄ-ներ
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Հակարիի կամրջով անցել են դեպի Ստեփանակերտ։
քաղաքացին,կհաղթի,անկախության,ժողովրդավարության,և,ազատության,համար,մղվող,այս,պայքարում,․,հհ,վարչապետի,ուղերձը , Տեսանյութ - ՀՀ քաղաքացին կհաղթի անկախության, ժողովրդավարության և ազատության համար մղվող այս պայքարում ․ ՀՀ վարչապետի ուղերձը
Տեսանյութ - ՀՀ քաղաքացին կհաղթի անկախության, ժողովրդավարության և ազատության համար մղվող այս պայքարում ․ ՀՀ վարչապետի ուղերձը
ՀՀ վարչապետի կարծիքով՝ վերջին տարիներին ՀՀ-ի դեմ ձեռնարկած Ադրբեջանի հարձակումներն ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված է Հայաստանը, արդյունավետ չեն ՀՀ-ի պետական շահերի և անվտանգության տեսակետից։
եթե,ամն-ն,անկեղծ,լինի,ապա,գհհծ,վերածնունդը,հնարավոր,կդառնա.,իրանի,ագն , Եթե ԱՄՆ-ն անկեղծ լինի, ապա ԳՀՀԾ վերածնունդը հնարավոր կդառնա. Իրանի ԱԳՆ
Եթե ԱՄՆ-ն անկեղծ լինի, ապա ԳՀՀԾ վերածնունդը հնարավոր կդառնա. Իրանի ԱԳՆ
Եթե ԱՄՆ-ն անկեղծ լինի եւ հետեւի բարի նպատակների, Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերածնունդը հասանելի կդառնա, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, տեղեկացրել է Tasnim-ը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: