ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքիայի հայերը ողջունում են երկու երկրների՝ հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը. «Ակոս» թերթի խմբագիր

«Հայկական ժամանակ»-ը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ զրուցել է Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանի հետ:

 Պարոն Էստուկյան, հունվարի 14-ին տեղի ունեցավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը: Կողմերը դրական եւ կառուցողական են գնահատել այն: Որպես լրագրող եւ խմբագիր՝ ի՞նչ կանխատեսում ունեք այս՝ անչափ կարեւոր եւ զգայուն գործընթացի վերաբերյալ: Ըստ Ձեզ՝ այն կարո՞ղ է հաջողություն ունենալ եւ ի՞նչ հանգրվանի կհասնի:

 

– Հայաստանի Հանրապետութիւնը հիմնարկութեան օրէն սկսեալ ցանկացած է աշխարհի բոլոր երկիրներու նման հարեւան երկրի՝ Թուրքիոյ հետ ալ հաստատել բնականոն դիւանագիտական յարաբերութիւններ եւ ունենալ բաց սահմաններ: Անցնող երեք տասնամեակներուն երկու երկիրներու յարաբերութեան չգոյութիւնը Թուրքիոյ՝ Հայաստանի հանդէպ թշնամական վերաբերումին հետեւանքն է: Թուրքիա ցեղային ու մշակութային հիմքերու վրայ հենելով՝ «եղբայր» կոչած Ատրպէյճանի պարտութեան դէմ փորձեց պատժամիջոցի եւ շրջափակեց Հայաստան երկիրը: Սակայն պէտք չէ շփոթենք երկու գործընթացները:

Նախքան պատերազմ պարտինք յիշել թէ Թուրքիա արդէն յայտարարած էր դիւանագիտական յարաբերոթենէ խուսափելու մասին իր կամքը: Մօտաւորապէս երկու տարի անց էր, որ դիմեց սահմանները փակելու որոշումին: Այս պահուն ալ բանակցութիւնները կ’ընդանան դիւանագիտական յարաբերութիւն հաստատելու հեռանկարով: Առհասարակ, չի խօսուիր փակ սահմանները բանալու կամ ընդհանրանէս շրջափակումը վերացնելու մասին: Թռիչքներու վերսկսումը քաղաքական որոշոմ մը չէ, քանի որ անոնք արդէն կը շարունակուէին անցեալին «Հայկական Աւիաուղիներ» եւ ««Արմաւիա» ընկերութիւններու կողմէ: Այդ երկու ընկերութիւններու սնանկացումով գիծը զբաղեցուց թրքական «Ատլաս Կլոպըլ» ընկերութինը: Թռիչքները կանգ առին այս վերջինին ալ սնանկացումով: Միայն կարելի է ենթադրել թէ առաջին քայլին պիտի յաջորդեն անլուծելի մնացած այլ խնդիրներու ալ վերաքննարկումը:

Գործընթացի յաջողոթիւնը կախեալ է ակնկալութիւններու յստակ ու իրաւատես ըլլալէն: Անցեալին կողմերու համար անգործադրելի նախապայմանները նման երկխօսութիւնը խափանող գործօններ էին: Այժմ լաւ է, որ թրքական կողմը հրաժարած է նախապայմաններ առաջադրելէ եւ համաձայնած հայկական կողմի ընդմիշտ պահանջած «առանց նախապայմանի» հանդիպումին: Հայաստանի այս ձեռքբերումը իսկ որոշ հանգրուանի մը հասնիլ կը նշանակէ:

– Թուրքիան մշտապես հայ-թուրքական հարաբերություների կարգավորման հարցը պայմանավորել է Արցախյան խնդրով: Դրա վառ վկայությունն է ՀՀ նախկին իշխանության օրոք մեկնարկած եւ տապալված «ֆուտբոլային դիվանագիտությունը»: 44-օրյա պատերազմից մեկ տարի անց կրկին մեկնարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դուք հավատո՞ւմ եք Թուրքիայի իշխանության անկեղծությանը՝ առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները հարեւան Հայաստանի հետ:

– Միամտութիւն է ցանկացած պետութեան, ի միջի այլոց Թուրքիոյ անկեղծութեան հաւատալ: Միջպետական յարաբերութիւններու ընթացքին իշխանութիւնները նկատի կ՚ունենան իրենց երկրի շահերը, այլ ոչ թէ բարոյական սկզբունքներ: Մենք հայերս պատմութեան մէջ այս իրողութիւնը բազում անգամներ եւ շատ ծանր հետեւանքներով փորձած ժողովուրդ որպէս, պարտինք լաւ իմանալ մեզմէ բխող կամ մեզի վիճակող շահերը: Նախորդ շաբաթ «Ակօս»-ի տուած հարցազրոյցին լրագրող Թաթուլ Յակոբեան կը նշեր թէ Թուրքիա երկխօսութեան համար հրաժարեցաւ նախապայմաններէն: Սա չի նշանակեր թէ իբրեւ նախապայնման ձեւաւորած պահանջները բոլորովին վերացան նաեւ անոր յիշողութենէն: Անշուշտ որ այդ բոլոր նիւթերը հետզհետէ կրկին օրակարգի պիտի գան, բայց ոչ թէ արդէն բացակայ կապը խզելու’ այլ համապատասխան լուծումներ որոնելու համար:

– Ինչպե՞ս է Թուրքիայում ապրող հայությունը վերաբերում մեկնարկած գործընթացին: Դրակա՞ն է տրամադրված, թե՞ բացասական: Տեղի Հայ եկեղեցին ի՞նչ դիրքերից է հանդես գալիս այդ գործընթացի հետ կապված՝ ողջունո՞ւմ է, թե՞ ոչ:

– Թուրքիոյ հայութեան մէջ կան տարրեր, որոնք իրենց միտքով ու հոգիով կապուած են հայրենիք համարած Հայաստանին եւ ուշի ուշով կը հետեւին Հայաստանի բոլոր զարգացումներուն: Արբանեակային դրութեամբ կը հետեւին Հայաստանի հեռոստահաղորդումներուն: Սակայն կայ նաեւ հատուած, որ այլասերած է իր ինքնութենէն, հայութիւնը սահմանելով քրիստոնէութեան հետ: Եւ սակայն երկու հատուածներն ալ կը քաջալերէն հայ-թրքական երկխօսութիւնը: Եկեղեցին նոյնպէս կ՚ողջունէ երկու պետութիւններու միջեւ յարաբերութիւններու բնականոնացումը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ https://armtimes.com/hy


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: