ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մի քարի պատմութիւն

Ալան Թագաւորի շիրիմը

Շահէն Յովսէփեան

Հարժիս գիւղից հարաւ արեւելք, Որոտան գետի կիրճում գտնւում է ԱԼՆ կամ ինչպէս տեղացիներն են անւանում՝ «Ալան Թագաւորի» շիրիմը: Սոյն վայրը հասնելու համար հարկաւոր է Հարժիս գիւղից մօտ հինգ կիլոմետր քայլելով իջնել Որոտանի ձորի յատակը, ճանապարհին անցնելով Հին Հարժիս լքւած գիւղից:

Ժամանակին Հին Հարժիս գիւղից հարաւ արեւելք գտնւել են թրքաբնակ Վերին եւ Ներքին Քրդեր գիւղերը կամ ինչպէս իրենք էին անւանել՝ Քուրդլար: Թուրք ցեղախմբերը սկսզբնական շրջանում որպէս քոչւոր օգտւել են Որոտանի կիրճից արածացնելու իրենց անասունները, ապա բնակչութիւն հաստատել սոյն վայրում: Հարկ է նշել, որ Քրդեր անունը կապ չունի քուրդ ցեղախմբին եւ սոյն գիւղերի անունները առաջացել է նրանց հարեւանութեամբ գտնւող Որոտան գետի վրայ 8-րդ դարում Սիւնեաց Քուրդ իշխանի կառուցած կամուրջի անունից, որը կոչւել է Քրդիկ:

Ներքին Քրդեր գիւղից 300 մետր արեւմուտք եւ Որոտան գետի ձախ ափին, մի հարթութեան վրայ գտնւում է 13-14 րդ դարերում Օրբելեան տոհմի միջոցով կառուցւած, այժմ Ալան Թագաւոր կոչւող փոքր ծաւալներով եկեղեցի իր եզակի գաւիթով:

Եկեղեցին սրբատաշ քարերով կառոյց է, որի արեւմուտքում գտնւում է երկու բաց զարդաքանդակ կամարաշարով գաւիթը: Գաւիթում կան 13-14 րդ դարերին պատկանող խաչքարեր եւ մի դամբարան, որը պատկանում է Օրբելեան տոհմի կամ նրանց տոհմակից ԱԼՆ իշխանին, որի անունով էլ կոչւում է եկեղեցին:

Կիսաւեր եկեղեցու գաւիթի ներսը, հարաւային պատի տակ գտնւում է Ալն իշխանի շիրիմը, եւ չնայած տարածաշրջանում երկար ժամանակ բնակւած են եղել թուրքեր, որոնք եկեղեցու մի մաս քարերը օգտւել են որպէս շինանիւթ, բայց բարեբախտաբար շիրիմաքարը անվնաս մնացել է մինչեւ օրս, չնայած գանձագողերը փորփրել են նրա տակը:

Շիրիմի քարը եզակի է, այն կերտւած է սեղանաձեւ միակտոր քարից, որը ունի երկթէք գեղեցիկ զարդաքանդակ ծածկ: Տակի մասը եռաստիճան պատւանդանի տեսք ունի: Շիրիմաքարը պատկանում է 1326 (ՉՀԵ) թւականին:

Քարի հիւսիսային մակերեսի կենտրոնում որսի տեսարան է քանդակած, որտեղ պատկերւած է իշխանը ձին հեծած, որը հետեւում է փախչող այծի կամ եղջերու, որի երկու կողմերում կայ վիմագրութիւն: Վիմագրութիւնը վերծանւել է Ս.Գ.Բարխորդարեանի միջոցով, ըստ հետեւեալի ...

ԶԳԵՂԵՑԿԱՏԻՊ Ե|Ւ ԶԾԱՂԿԱՓԹԻԹ Ք|ԱՋ ԶԱՒՐԱԿԱՆ ԱԶԱՏ|ԱԾԻՆ ԴԵՌԱԲՈՅՍ ՄԱ|ՆՈՒԿՆ ԱԼՆ ԿԻՍԱՒՐ[ԵԱ] | ՓՈԽԵԱԼ ՅԱՇԽԱՐՀԷ | ԹՈՂԵԱԼ ՍՈՒԳ ԱՆՄԽԻԹԱՐ ԱՆԶԱՒԱԿ ԾՆՈՂԱՑՆ ՉԱՂԱՐԻՆ ԵՒ ԲԱԽԱԹՈՒՆԻՆ Յ|ԻՇԵՑԷՔ Ի Ք[ՐԻՍՏՈ]Ս | Թ[ՎԻ]Ն | Չ | ՀԵ

Վիմագրութիւնից պարզւում է, որ մահացածը եղել է ԱԶԱՏԱԾԻՆ այսինքն իշխանական տոհմից, ԶԳԵՂԵՑԿԱՏԻՊ, ՔԱՋ, ու մահացել է, պատանի տարիքում: Ըստ վիմագրութեան եղել է ընտանիքի միակ արու զաւակը, որի ծնողների անունները եւս յիշատակւած է շիրիմաքարի վրայ: Սոյն իշխանի մասին բացի նշւած վիմագրութիւնից, առայժմ չկայ հաւելեալ որեւէ տեղեկութիւն:

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: