ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Էլեկտրոէներգիայի անջատումներ թուրքական գործարաններում՝ իրանական գազի արտահանման դադարեցումից հետո

Թուրքիան նախազգուշացրել է, որ ստիպված է դադարեցնել էլեկտրոէներգիայի մատակարարումը գործարաններին՝ իրանական գազի արտահանման 10-օրյա դադարեցումից հետո:

ISNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ թուրքական պետական ​​նավթամուղի շահագործող ՛՛Botas՛՛ ընկերությունը հայտարարել է, որ կսահմանափակի գազի վաճառքը արդյունաբերական օբյեկտներին և էլեկտրոէներգիայի բարձր հզորության կայաններին, սակայն որևէ բան չի նշել մատակարարումների ծավալի կրճատման մասին:
Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը նախազգուշացրել է, որ գազի մատակարարումների նվազման հետևանքով՝ ձեռնարկություններին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում։
Այս տնտեսական խափանումը նոր հարված է Թուրքիային, որը վերջին ամիսներին առերեսվում է էներգակիրների ներմուծման ծախսերի աճի հետ՝ կապված մեծածախ գների աճի և լիրայի արժեզրկման հետ:
Թուրքիայի կառավարությունն ու կենտրոնական բանկը ստիպված են եղել միլիարդավոր դոլարների վարկ տալ կամ վաճառել ՛՛Botas՛՛-ին՝ նրա գնողունակությունը պահպանելու համար։
Իրանը հինգշաբթի օրվանից գազի արտահանումը դադարեցնելը պատճառաբանում է տեխնիկական խնդիրներով:
Թուրքիան ձմռան ամիսներին իրեն անհրաժեշտ գազի շուրջ 10 տոկոսը ներկրում է Իրանից։
՛՛Botas՛՛ ընկերության հաղորդմամբ՝ իրանական գազի արտահանման դադարեցումը համընկել է Թուրքիայի բնակչության գազի սպառման ծավալների ավելացման հետ՝ սաստիկ ցուրտ եղանակի պատճառով:
Ըստ ՛՛Bloomberg՛՛ լրատվամիջոցի՝ թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ էլեկտրաէներգիայի անջատումները և գազի մատակարարման սահմանափակումները չեն վերաբերում ներքին սպառողներին:
Թուրքիան ներկրում է հեղուկ բնական գազ (LNG)՝ գազի մատակարարման իր աղբյուրները դիվերսիֆիկացնելու և ծախսերը օպտիմալացնելու համար այն ժամանակ, երբ կանխիկի գներն ավելի ցածր են, քան արտահանողների հետ երկարաժամկետ պայմանագրերը, այդ թվում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի:
Աղբյուրը՝
լուրը կազմեց ՝Փույա Հոսեյնին


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: