ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ուկրաինական պայթյունի կովկասյան հնարավոր արձագանքները

Հունվարի 24-ին փակ ռեժիմում տեղի ունեցավ ԱՄՆ ու ՌԴ նախագահների հերթական հեռախոսազրույցը, որի նախաձեռնողը ՌԴ նախագահ Պուտինն է:

Դրա բովանդակության մասին հայտնի չէ ոչինչ, թեև հնարավոր է թերևս պատկերացնել, թե ինչ հարցեր կարող էին քննարկվել, հաշվի առնելով վերջին շրջանի ամերիկա-ռուսական օրակարգը՝ ուկրաինական էպիկենտրոնով: Ինչու՞ էր ՌԴ նախագահ Պոււտինը տեսել Բայդենին զանգահարելու կարիք, այն դեպքում, երբ նախորդ շաբաթավերջին Ժնևում Լավրովին հանդիպած Բլինքենը հայտնել էր, որ ԱՄՆ-ը այս շաբաթ կներկայացնի անվտանգության վերաբերյալ ՌԴ գրավոր պայմաններին գրավոր պատասխան: Արդյո՞ք ՌԴ-ն պատասխանը ստացել է շաբաթվա հենց սկզբին և Պուտինը որոշել է զանգահարել Բայդենին, թե՞ պատասխանից առաջ Պուտինն ունեցել է հավելյալ հարցեր կամ «ճշտելու» հանգամանքներ:

 

Բոլոր դեպքերում, լարվածությունը ուկրաինական իրավիճակում շարունակում է աճել, միաժամանակ այդ աճն ուղեկցվում է մեծ անորոշությամբ: Թվում է, որ ռազմական բախում անխուսափելի է, սակայն ինչ մասշտաբով և հետագա ինչ հանգուցալուծմամբ: Արդյո՞ք բանավոր, քաղաքական մակարդակում համաձայնության գրեթե չենթակա, համաձայնության համար անհնարին քաղաքական պայմանները կիրագործվեն պատերազմով: Ի վերջո, պատերազմով քաղաքական հարցերի հանգուցալուծումը վերջին շրջանում դարձել է խոշոր խաղացողների հիմնական գործիքակազմ, ինչը ցավոք սրտի կիրառվեց նաև արցախյան ուղղությամբ: Այստեղ մտահոգիչ հարցերից մեկը, որ հնչում է Հայաստանում, կապված է հետևյալ հանգամանքի հետ. հնարավո՞ր է արդյոք, որ ուկրաինական ուղղությամբ ռազմական գործողությունների ծավալման պարագայում Ադրբեջանը փորձի առիթից օգտվել Կովկասում: Տեսականում իհարկե հնարավոր է հավանական դիտարկել ամեն ինչ, սակայն գործնականում դրա հնարավորությունը քիչ է, կամ կախված է այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի հնարավոր ուկրաինական պատերազմի աշխարհաքաղաքական «բազան»:

Եթե Ռուսաստանը այդ պատերազմում ենթատեքստային որոշակի համաձայնությունների մեջ լինի Նահանգների հետ, ապա Կովկասի կայունության համար անհանգստանալ թերևս պետք չէ: Սակայն, եթե հնարավոր պատերազմը ուղեկցվի նաև քաղաքական թեժ դիմակայությամբ, ապա պետք չէ բացառել, որ կարող են առաջանալ Կովկասում՝ Ռուսաստանի թիկունքում լարվածության հրահրմամբ Մոսկվային ճնշելու մոտիվներ: Ինչ կլինի այդ դեպքում, բարդ է ասել, սակայն Կովկասի առնչությամբ մտահոգությունը թերևս պետք է դիտարկել այդ համատեքստում: Թեև, այստեղ էլ իրավիճակը թերևս ավելի շուտ հիպոթետիկ է, քան «պրակտիկ»: Պրակտիկայում հուսադրող է այն, որ ԱՄՆ-ը կարծես թե ունի թե  Իրանի հետ հարցում քաղաքական համաձայնությունների առաջընթաց արձանագրելու տրամադրվածություն, թե հայ-թուրքական կարգավորման գործընթացով որոշակի հետաքրքրվածություն: Ռեգիոնալ ապակայունությունը կարող է հարվածի տակ դնել երկու ուղղությունն էլ, մինչդեռ ինքնին այդ ուղղություններով դրական ընթացքը արդեն իսկ յուրօրինակ մարտահրավեր է Ռուսաստանի համար, հետևաբար քիչ է հավանականությունը, որ կառաջանա ապակայունացման ռիսկերով ճնշել Մոսկվային, եթե ուկրաինական ուղղությամբ իրավիճակը սպառնա դուրս գալ ընդհանուր վերահսկողությունից:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: