Ընդլայնվում է հարևան երկրների հետ Իրանի առևտրափոխանակումների ծավալը
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Մահմուդ Աբբասզադե Մեշկինին կիրակի օրը ասել է.«Անցած ամիսների ընթացքում եռապատկվել է հարևանների հետ ԻԻՀ առևտրափոխանակումների ծավալը»:
Իրանի Իսլամական Խորհրդարանի պատգամավորը հավելել է. «Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները և Վիեննայի բանակցություններում Իրանի ունեցած աջակցության բարձր մակարդակը՝ տնտեսական իրավիճակի բարելավման հույսը մեծացել է»։
Իրանի կառավարության մոտեցումը տարածաշրջանային համագործակցության ընդլայնումն է, և դրա ապացույցը Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի անդամակցությունն է:
Իրանի Իսլամական Հանրապետության հայացք դեպի արևելք քաղաքականությունը այն ռազմավարական քաղաքականություններից է, որն ուղղված է արևմտյան և Հարավարևելյան Ասիայի երկրների հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հավասարակշռության պահպանմանը:
parstoday.com/hy