ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայկական լեռնաշխարհ ոչ թե Արևելյան Անատոլիա

Հայք, Հայաստան, Հայկական լեռնաշխարհ, Հայկական բարձրավանդակ և ոչ թե Անատոլիա:

Հայք, Հայաստան, Հայկական լեռնաշխարհ, Հայկական բարձրավանդակ և ոչ թե Անատոլիա:

Հայ ժողովրդի քաղաքակրթական արժեքավոր ժառանգություններից են նաև աշխարհագրական անունները, որոնք գալիս են դարերի խորքից, հազարամյակների պատմություն և ճանաչողական մեծ նշանակություն ունեն։

Հայք / Պատմական Հայաստան

Հին հայկական հեղինակների մոտ Հայաստան անվան փոխարեն գործածական է եղել Հայք անվանումը: Հայք բառն իր մեջ ամփոփում է հայեր և Հայաստան հասկացությունները: Պատմական Հայաստանը քաղաքականապես բաժանվում է երկու մասի` Մեծ Հայք, այսինքն Մեծ Հայաստան և Փոքր Հայք` Փոքր Հայաստան: Մեծ Հայքը բաժանվում էր 15 նահանգների կամ աշխարհների, որի նկատմամբ կենտրոնական դիրք ուներ Այրարատը: Փոքր Հայքը տարածվում էր Եփրատից դեպի արևմուտք մինչև Անտիտավրոս լեռնաշղթան: Ժամանակին այն բաժանվում էր երեք վարչական մարզերի` Առաջին Հայք, Երկրորդ Հայք և Երրորդ Հայք:

Մեծ և Փոքր Հայքի քարտեզն ըստ «Աշխարհացոյցի»-ի

Արմենիա-Հայաստան

Հայ ժողովրդի հայրենիքի անունը, որտեղ ընթացել է նրա պատմական կյանքը: Հայաստան աշխարհագրական անունն աշխարհի տարբեր ժողովուրդների լեզուներով տարբեր կերպ է հնչում: Միջազգային տարածում ունի լատիներեն Armenia անվանումը, կան և Արմանիա, Արմենի, Էրմանիստան, Սոմխեթի անվանումները: Արմենիա-Հայաստան անունը շատ ավելի հին է, քան Հայկական լեռնաշխարհը: Վերջինս տարբեր լեզուներով (Армянское нагорье, Armenische Hochland, Armenian Higland) գործածվում է գիտական բնույթի աշխատություններում:

Հայկ նահապետ և Հայասա

Հայաստան անվանումն ունի երկու մեկնակերպում: Առաջինը Հայկ նահապետի անունից է, երկրորդ մեկնակերպումը` էթնիկական է և գալիս է հայասա ժողովրդի անունից: Հիմքում ընկած է «հայ» անունը, որին ավելացվել է «ք» տառը և դարձել է երկրի անուն: Ժամանակի ընթացքում «ք» մասնիկը փոխարինվեց պահլավերեն «ստան» մասնիկով, որը երկրի իմաստ ունի: Այսինքն Հայաստան նշանակում է հայերի երկիր: Հայաստան կոչվող տարածքի գծագրությունն ու սահմանները տարբեր բովանդակության` ֆիզիկական, պատմական, բնակչության, քաղաքական քարտեզներում` տարբեր են: Տիգրան Մեծի տերությունը ձգվել է Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով և Կովկասյան լեռնաշղթայից մինչև դաշտային Միջագետք: Հայաստան են կոչվել նաև լեռնաշխարհի (պատմական Հայաստանի) տարբեր մասերում տարբեր ժամանակներում հանդես եկած` Մեծ Հայքի, Բագրատունյաց, Կիլիկիայի թագավորությունները, Հայաստանի առաջին հանրապետությունը: Հայաստանի Հանրապետություն անվանումը վերաբերում է պատմական Հայաստանի այն հատվածին, որտեղ վերականգնվել է հայկական ազգային պետականությունը և ճանաչված է միջազգայնորեն: Երկրորդ դեպքում Հայաստան անվանումն օգտագործվում է որպես երկու քաղաքական — տարածքային կազմավորումներ` ՀՀ-ն (դե ֆակտո և դե յուրե) և ԼՂՀ-ն (դե ֆակտո), երրորդ դեպքում Հայաստան ասելով հասկանում ենք Պատմական Հայաստանը:

Հայկական լեռնաշխարհից արևմուտք տարածվում է Փոքրասիական (կամ Անատոլական) բարձրավանդակը, իսկ հարավարևելյան ուղղությամբ` Իրանական բարձրավանդակը: Հայկական լեռնաշխարհը հյուսիսում եզրավորվում է Արևելապոնտական լեռներով, արևելքից` Փոքր Կովկասի լեռներով մինչև Կոլխիդայի և Կուր-Արաքսյան դաշտավայրերը: Լեռնաշխարհի հարավային մասում բարձրանում է Հայկական Տավրոսն իր լեռնաճյուղավորումներով: Արևմուտքում այն հասնում է մինչև Անտիտավրոս, Թեջերի լեռնաշղթա: Այս սահմաններում Հայկական լեռնաշխարհն զբաղեցնում է 375-400 հազար քկմ տարածք:

Հայկական բարձրավանդակ (միջնաշխարհ)

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական բարձրադիր հատվածը զբաղեցնում է Հայկական բարձրավանդակը (Միջնաշխարհը): Պայմանականորեն նրա կազմում են Ներքին Տավրոսի լեռնային համակարգը, Հայկական հրաբխային բարձրավանդակը, միջլեռնային գոգավորությունները:
Շարունակ թուրքացվում են Արևմտյան Հայաստանի աշխարհագրական անունները: Ամենից վտանգավորը «Հայք», «Հայաստան», «Հայկական լեռնաշխարհ», «Հայկական բարձրավանդակ» անունների վերացումն է թուրքական քարտեզներից, պատմական և աշխարհագրական գրականությունից: Դրա փոխարեն լայնորեն գործածության մեջ է «Արևելյան Անատոլիա» անվանումը:

Քարտեզագրական պատերազմ

Ցավոք պանթուրքիզմի բաղկացուցիչ մաս է դարձել հայկական աշխարհագրական անուններին հայտարարված «քարտեզագրական պատերազմը»: Դեռ մինչև XIX դարի վերջը Թուրքիայում (Օսմանյան կայսրությունում) ընդունում էին Հայաստան աշխարհի գոյությունը և իրենց կողմից հրատարակված քարտեզներում («իսլամական աշխարհացույց»` 1570., «Ասիական Թուրքիա»,` 1803 թ., ,«Օսմանյան երկիր»` 1867 թ. և այլ ) Հայաստան երկրի տեղում գրվում էր «Էրմենիստան»: XX դարում, մանավանդ Մեծ եղեռնից հետո, հայ բառն ընդհանրապես ջնջվեց, իսկ երկիրն անվանվեց Արևելյան Անատոլիա:

Անատոլիա

Անատոլիայի ջերմեռանդ ջատագովներից էր Ստամբուլի համալսարանի աշխարհագետ, պրոֆ. Բեսիմ Դարկոտը, որի «Թուրքիայի աշխարհագրություն» (Turkiye cografyasi, Istanbul, 1959) դասագրքում նա գրում է. «Թուրքիայի տարածքի ասիական մեծ մասը ժողովրդի մոտ ընդունված է անվանել Անատոլիա: Անցյալում այս անվանումը վերաբերում էր միայն Փոքր Ասիա թերակղզուն: Սակայն բնական պայմանների հետագա ուսումնասիրությունը ցույց տվեց, որ թերակղզին չի կարող բաժանված լինել նրանից արևելք ընկած շրջաններից և Անատոլիա անվանումը տարածվեց ամբողջ տարածքի վրա, ընդհուպ մինչև Կովկասի, Սիրիայի և Իրաքի սահմանները»: Այս մեջբերումում «իմաստուն պրոֆեսորը» մի քանի սխալ է թույլ տալիս: Նախ` անցյալում (Ք.ա. V — IV դդ.) «Անատոլիա» անվանումը վերաբերել է միայն Փոքր Ասիա թերակղզու հյուսիսարևմտյան մասին, բայց Օսմանյան կայսրությունում Անատոլիա (թուրքերեն Անադոլու` հունարեն արևելք բառից) էր կոչվում Փոքր Ասիա թերակղզու հյուսիսարևմտյան մասն ընդգրկող վիլայեթը` (1971 թ-ից` իլ) Քյոթահիա կենտրոնով:

Անատոլիան ոչ մի կապ չունի նրանից արևելք գտնվող Հայկական լեռնաշխարհի հետ

Սխալ է գիտական հիմնավորում տալ անգրագետ բնակչության կողմից ընդունված կարծիքին, քանի որ բնական պայմանների տեսակետից Անատոլիան (Փոքրասիական բարձրավանդակը) ոչ մի կապ չունի նրանից արևելք գտնվող Հայկական լեռնաշխարհի կամ Հայաստանի հետ: Այնուհետև, եթե Դարկոտը Անատոլիայի սահմանների ընդարձակումը փորձում է հիմնավորել ֆիզիկաաշխարհագրական առումով, ապա ինչու է այն արհեստականորեն համընկեցնում Սիրիայի և Իրաքի պետական սահմաններին, իսկ եթե քաղաքական կամ տնտեսաաշխարհագրական առումով, ապա ինչու է սահմանը հասցնում մինչև Կովկաս:
Բ. Դարկոտը և թուրք այլ աշխարհագետներ Արաքս գետի վերին հոսանքի ձախափնյա և Կուր գետի վերին հոսանքի աջափնյա միջանկյալ տարածքին տալիս են Կարս-Էրզրումյան (երբեմն` Արևելաանատոլական) լեռնաշխարհ անվանումը: Անթույլատրելի և կոպիտ սխալ է Հայկական լեռնաշխարհի տարածքն արհեստականորեն փոքրացնելը, առավել ևս նրան քաղաքների անուններով կոչելը: Հայկական Պար լեռնաշղթան Դարկոտի մոտ ստացել է Կարասու-արաքսյան լեռներ անունը: Կամայականորեն և անհեթեթ ձևով լեռնահամակարգերին տրվել են գետերի անուններ:


«Հայկական Պար» լեռնաշղթա / Լուսանկարն արված է Արտենի լեռան գագաթից

Հայրենական և արտասահմանյան անվանի աշխարհագետների կողմից երբեք «Հայաստան», «Հայկական լեռնաշխարհ», «Հայկական բարձրավանդակ» անունները չեն կապվել «Անատոլիա» կամ «Փոքր Ասիա» անունների հետ: 1880 թ. այդ երկրի պաշտոնական փաստաթղթերում արգելվեց «Հայաստան» անվան հիշատակումը: Սակայն «հայկական բարենորոգումների» ռուսական նախագծի շուրջ ռուս-թուրքական բանակցությունների ձախողմանն ուղղված Գերմանիայի միջամտության մթնոլորտում` 1914 թ. հունվարի համաձայնագրում Հայաստան անվանումը երիտթուրքերի ճնշմամբ «փոխարինվեց Արևելյան Անատոլիա բառակապակցությամբ…»: Հենց դրանով էլ խեղաթյուրվեց այդ եզրույթի աշխարհագրական բովանդակությունը:

Տերմինաբանական սխալներ

Վերջին հարյուրամյակում մի շարք այլ հեղինակներ, օրինակ ռուս աշխարհագետ Ս. Մատվեևը, Անատոլիայի հետ է միացնում թե աշխարհագրական և թե պատմական տեսակետից նրա հետ ոչ մի ընդհանրություն չունեցող Հայկական լեռնաշխարհը: Նա թույլ է տվել ոչ միայն տերմինաբանական, այլև նոմենկլատուրային սխալ` ամբողջ ասիական Թուրքիան անվանելով Անատոլիա: Դեռ 1979 թ. հայ աշխարհագետ Լևոն Զոհրաբյանը «Հայկական լեռնաշխարհի լեռնագրությունը» հիմնարար աշխատությունում գրում էր, որ «Հայկական լեռնաշխարհը կամ նրա որևիցե մասը երբեք չի մտել և չի մտնում Անատոլիայի մեջ, որը զբաղեցնում է Փոքր Ասիայի տարածքը»: Դեռ ավելին, այսօր սփյուռքահայ որոշ պատմաբաններ, անգամ հայաստանյան վերլուծաբաններ ու դիվանագետներ Արևմտյան Հայաստանի փոխարեն օգտագործում են «Արևելյան Անատոլիա» կեղծ ու հնարովի եզրույթը, այն անգամ տարածում են Արևելյան Հայաստանի վրա:

Հայ աշխարհագետների, պատմաբանների, ազգագրագետների, դիվանագետների, քաղաքագետների և այլոց մասնագիտական, քաղաքացիական ու բարոյական պարտքն է արժանի հակահարված տալ մեր քաղաքակրթական-մշակութային արժեքներ համարվող տեղանունները կեղծողներին , աղավաղողներին ու նրանց հովանավորներին:

Հեղինակ՝  աշխարհագրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Յուրիկ Մուրադյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
«թումո»-ն,թվայնացնում,է,հայկական,մշակութային,ժառանգությունը , «Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
«Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:
apple-watch,խելացի-ժամացույցներ,բժշկական-գործառույթներ,արյան-ճնշում-չափել,հայտնաբերել-հիպերտոնիայի-նշաններ,ժապավեններ-ամրացնելու-նոր-մագնիսական-մեխանիզմ ,  Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ և կարող է ունենալ ժապավեններ ամրացնելու նոր մագնիսական մեխանիզմ: Սակայն ավելի հետաքրքիր նորամուծություն կարող է լինել մի շարք բժշկական գործառույթների հայտնվելը։ Գուրմանի խոսքով՝ Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա հայտնաբերել հիպերտոնիայի նշանները՝ չափելով արյան ճնշումը դաստակի մոտ և ապնոէ:
գիտնականները,վերականգնել,հնագույն,հոբբիթի,դեմքը,հոբբիթ , Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Հիմնվելով Homo floresiensis-ի մնացորդների, մարդկանց և շիմպանզեների մասին տվյալների վրա՝ գիտնականները մոդելավորել են հնագույն «հոբբիթի» դեմքը։ Նրա հասակը 1 մետրից մի փոքր ավելի է։
չինաստանը,պատրաստվում,է,շուկա,հանել,իր,մարդանման,ռոբոտները , Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը մտադիր է դառնալ մարդանման ռոբոտների արտադրության առաջատարը։
ստոկհոլմում,կայացել,մրցանակի,հանձնման,արարողությունը,նոբելյան , Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի համերգասրահում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը։
արհեստական,բանականությունը,կարողանում,է,գաղտնաբառերը,վերծանել,95%,ճշգրտությամբ՝,հիմնվելով,ստեղնաշարի,ձայնի,վրա , Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Բրիտանացի հետազոտողների ջանքերով արհեստական ​​բանականությունը (AI) կարողանում է տարբերել համակարգչի ստեղնաշարի վրա սեղմված ստեղների ձայները:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: