ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մեր հարցը, խոշոր հաշվով, Ադրբեջանի հետ չէ, այլ՝ Ռուսաստանի․ Քաղաքագետը վկայակոչում է մի փաստաթուղթ, որին էլ հանգելու է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը

Սահմանազատումը թեեւ երկարատեւ, դժվարին գործընթաց է, սակայն կա դա անելու մեկ ճշմարիտ ուղի՝ հարցին իրավական լուծում տալը՝ փաստաթղթային հիմքի վրա:

ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծում եւ սահմանազատում անցկացնելու վերաբերյալ ՀՀ-ի առաջարկների փաթեթի մերժումը Ադրբեջանի կողմից քաղաքագետ Լեւոն Շիրինյանը համարում է գործընթացն անընդհատ ու անհարկի ձգձգելու մտադրություն, որում իր առաջնային դերն ունի հատկապես Ռուսաստանը: Ըստ նրա՝ սահմանագծման պրոցեսը կյանքի կոչելու համար ՀՀ-ն պետք է նախ պարզի իր հարաբերությունները ՌԴ-ի հետ:  «Ինչպես կարող ենք հարցը լուծման դնել. մեր հարցը, խոշոր հաշվով, Ադրբեջանի հետ չի, այլ ՌԴ-ի հետ է, որովհետեւ ՀՀ-ի եւ Ադրբեջանի սահմանի հարցը կիսատ–պռատ, առկախված թողել է Ռուսաստանը: Սահմանազատումը թեեւ երկարատեւ, դժվարին գործընթաց է, սակայն կա դա անելու մեկ ճշմարիտ ուղի՝ հարցին իրավական լուծում տալը՝ փաստաթղթային հիմքի վրա»: Քաղաքագետը վկայակոչեց 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի եւ Սովետական Ռուսաստանի միջեւ կնքված Դրո-Լեգրան /հայտնի է նաեւ Երեւանյան պայմանագիր վերտառությամբ/ համաձայնագիրը, որն էլ, ըստ նրա, պետք է արծարծվի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում: Այս փաստաթուղթը, ըստ Շիրինյանի, Հայաստան-Ռուսաստան պետական փոխհարաբերությունները կարգավորող միակ ամբողջական փաստաթուղթն է, որը կարգավորում էր Առաջին Հանրապետության դե յուրե և դե ֆակտո գոյության դադարեցումից հետո նոր Սոցիալիստական Խորհրդային Հայաստանի փոխհարաբերությունները նոր Սոցիալիստական Խորհրդային Ռուսաստանի հետ: Այստեղ ներառված են նաեւ նոր Ռուսաստանի հանձնառությունները նոր Հայաստանի հանդեպ: Փաստաթուղթը կազմված է երկու օրինակից՝ ՌՍՖՍՀ, լիազոր ներկայացուցիչ՝ Բ. Լեգրան, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությամբ՝ Դրո /Դ. Կանայան/ և /Հ./ Տերտերյան: Այն, ընդսմին, խորհրդային իշխանության տարիներին խնամքով թաքցվել է եւ շրջանառության մեջ է դրվել դրա կեղծ եւ շինծու վարկածը: Ըստ այդ պայմանագրի՝ Ռուսաստանի Խորհրդային կառավարությունն ընդունում է, որ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության հողերի մեջ անվիճելի կերպով մտնում են Երեւանի նահանգն իր բոլոր գավառներով, Կարսի նահանգի մի մասը, որը զինվորական տեսանկյունից կապահովի երկաթուղու տիրապետությունը, Ջաջուռ կայարանից Արաքս կայարանը,Գանձակ նահանգի Զանգեզուր գավառը եւ Ղազար գավառի մի մասը, ինչպես նաեւ Թիֆլիս Նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին գտնվում մինչեւ 1920 թ. սեպտեմբերի 28-ը: Շիրինյանը նկատում է. «Առաջինը՝ մենք պետք է պարզենք մեր հարաբերություններրը ՌԴ-ի հետ, վերջը սրան էլ գնալու է: Այս փաստաթղթում ոչ անկլավ կա, ոչ էլ այլ բան,ամեն ինչ հստակ նշված է: Իսկ եթե սա չի լինելու, ապա պրոցեսը մտնելու է փակուղի՝ մենք «հա» ենք ասելու, նրանք՝ Ադրբեջանը, ունենալով ՌԴ-ի հովանավորությունը, ամեն ինչ անելու է, որ մեր սահմանները մնան խախուտ եւ անընդհատ մեզանից բան ուզեն»: 

Մեր զրուցակիցը  համաձայն է այն դիրքորոշմանը, որ սահմանազատման գործընթացում չպետք է շտապել, այլ տքնաջան, համբերատար աշխատել: «Մենք Ադրբեջանից բան չենք վերցրել, բան`չենք տալու: Ռուսաստանի հետ է մեր պայմանագիրը: Մենք պետք է հասնենք նրան, որ ՌԴ-ն կատարի այդ պայմանագիրն ու դեռ Ադրբեջանի քիթն էլ ջարդի, այլ ոչ թե փորձի այս գործընթացից իր համար օգուտեր քաղել: Ինչ վերաբերում է տարատեսակ քարտեզների հիման վրա պրոցեսը առաջ տանելուն, ապա մի քարտեզ մենք կբերենք, մի քարտեզ իրենք կբերեն, հետո՝ երրորդը, չորրորդը եւ կառքը տեղից չի շարժվի: Իրենք այժմ մեր համեմատ ֆիզիկական իմաստով գերակա վիճակում են, վերահսկում են մեր ճանապարհները եւ սա միջոց է ՀՀ-ին անընդհատ անհանգիստ պահելու եւ երկրի վերակառուցումը թույլ չտալու համար: Սա իրենց համար ստրատեգիա է՝ անընդհատ ՀՀ-ի վրա ճնշման կետեր պահել, որոնցից մեկն էլ սահմաններն են»: Հարցին՝ արդյոք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկնարկած գործընթացը կարո՞ղ է դրականորեն ազդել սահմանագծման գործընթացի վրա, Շիրինյանը դրական պատասխան տվեց. «Քանի որ սկսվել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց, ապա առաջին պլան է գալիս երկաթուղու վերագործարկումը ՀՀ-ի բացարձակ իրավազորության շրջանակներում: Կշարժվեք այդ ուղղությամբ, կտեսնենք, թե իրենք ինչքանով են պատրաստ: Կարծում եմ, որ եթե ՀՀ-ն լավ աշխատի ԱՄՆ-ի հետ, եւ իրենից թոթափի ռուսական ճնշումն ու ազդեցությունը, ապա կարգավորումն ունի հեռանկար: Ըստ էության, եթե մենք կարողանում ենք լուծել սահմանազատման հարցը եւ մնացած առկախված, խրթին հարցերը, մենք հիմնադրում ենք Հայաստանի Հանրապետությունը՝ վերջանականապես ձերբազատվելով գողապետությունից: Կարեւորը մեզ համար ներկա փուլում պետության վերակառուցումն է՝ ձեւը գտնելն ու առաջ շարժվելը: Հայ ժողովուրդը պիտի հասկանա, որ ինքն այժմ ճակատամարտ է տալիս իր պետականության եւ ապագայի համար եւ ոչինչ չպետք է խնայել այդ հարցերի առումով: Մենք պիտի ակտիվ աշխատենք հատկապես արեւմուտքի հետ, իսկ եթե ՌԴ-ի միջնորդությունը պահում ենք մեր վրա, մենք արագ տեղ չենք հասնի: Այս համատեքստում ուզում եմ նշել նաեւ, որ ՌԴ-ի ներխուժումը Ուկրաինա չի լինելու եւ ՌԴ-ն չափավորվելու է»: 
       
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջ. Բայրամովը, արձագանքելով սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի հետ կապված ՀՀ առաջարկներին, նախօրեին հայտարարել էր, թե Բաքվի համար անընդունելի են Երեւանի նախապայմանները՝ սահմանազատումը սկսելու հարցում: Ի պատասխան՝ Բայրամովի՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշել է, թե հարցի վերաբերյալ որոշակի թյուրըմբռնում կա, քանի որ սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Եւ որ՝ ՀՀ-ն կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների: Հավելենք, որ ԱԺ-ում հունվարի 19-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների փաթեթ է նախապատրաստել փոխանցել Ադրբեջանին՝ ռուսական կողմի միջնորդությամբ։ Մինչ այդ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ, անդրադառնալով սահմանազատման վերաբերյալ Երեւանի առաջարկներին, նշել էր, որ ՌԴ-ն ուզում է արագ սկսել հիշյալ գործընթացը, որը, նրա խոսքով, զուտ երկկողմ հարց է եւ չի առնչվում ԼՂ-ին կամ կարգավորման գործընթացին: 

Հեղինե Մանուկյան

civic.am/politics


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: