ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայկական հարցը վաղուց արդեն միայն հայկական չէ...

Հետաքրքրական է նաեւ այն իրողությունը, որ հայ-թուրքական մերձեցման գործընթացը ողջունում են ԱՄՆ-ը, Եվրոմիությունը եւ նույնիսկ ղազախական ներխուժման աղմուկը չմարսած Ռուսաստանը:

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

 

Վերջերս ԶԼՄ-ներով եւ իշխանական բոլոր լծակներով լուսաբանվում եւ մեր առանց այն էլ թմբիրի մեջ գտնվող հասարակությունում ներբեռնվում է հայ-թուրքական անխուսափելի մերձեցման, հաշտվելու անհրաժեշտության եւ նույնիսկ դարերից եկող բարեկամության եւ այլ համանման գաղափարներ: Պատվերով այդ համերգի տարատեսակ ու բազմագույն գրչակները քափ ու քրտինքի մեջ գրում ու «ապացուցում են», որ արդեն մի քանի հարյուրամյակ օտարներն են իրենց շահերից ելնելով թշնամացրել մեզ` երկու բարեկամ ժողովուրդներին ու հասունացել է ժամանակը հաշտվելու եւ երանելի ժամանակներին վերադառնալու համար:

Իրենց` թուրքերի մեջ էլ երբեմն հայտնվում են «իրատես» մտավորականներ, որոնք «անկեղծորեն» ցավում են անցյալում տեղի ունեցած անցանկալի իրադարձությունների համար (այդպես են բնորոշում ցեղասպանություն եզրույթը) եւ հիմնախնդրի վերաբերյալ տարատեսակ հայտարարություններ անում: Դրանք էլ առիթ են դառնում, որ օր օրի նոր սկանդալ հասունանա այդ երկրում:

Օրերս The Yerevan-post-ը ներկայացրեց մի քանի այդտեսակ հրապարակումներ, որտեղ թուրք որոշ քաղաքական գործիչներ, լրագրողներ, ինչպես նաեւ հրապարակախոսներ գտնում են, որ թուրքերը պիտի ներողություն խնդրեն եւ փոխհատուցում տան հայերին: Օրինակ է բերվում թուրք քաղաքական գործիչ, Մեջլիսի պատգամավոր Ուֆուկ Ուրասին , որ գտնում է, թե հարկավոր է ստեղծել իրավական եւ քաղաքական այնպիսի պայմաններ, որ Սփյուռքում բնակվող Թուրքիայի նախկին քաղաքացիներ (դա նորություն չէ, թուրքերը աշխարհասփյուռ հայությանն ու նրանց ժառանգներին իրենց սփյուռքն են համարում) հայերի ժառագները կարողանան վերադառնալ իրենց հայրենիք ու հանգիստ ապրեն այնտեղ: Որ հայ-թտւրքական հարաբերությունները պիտի մի օր անպայման կարգավորվեն, իսկ «Թուրքիայի սահմանադրությունն էլ պիտի հնարավորություն տա, որ փոխհատուցվեն հայերի նախկինում կրած բոլոր վնաuները»: Ուրասի ասելովՙ թուրքերը ոչ միայն պիտի ներողություն խնդրեն, այլեւ փոխհատուցումն էլ պետք է տան առանց որեւէ նախապայմանների:

Հայտնի լրագրող, հրապարակախոս Օրհան Քեմալ Ջենգիզն էլ է գտնտւմ, որ Թուրքիան Հայոց Ցեղասպանության համար պետք է ներողություն խնդրի ու հայերին ֆինանսական փոխհատուցում տալու համար օրենսդրական ճանապարհներ ստեղծի: Միեւնույն ժամանակ նա շեշտել է, որ որեւէ դատարան Թուրքիային այսօր դատել չի կարող, քանի որ 1915թ. մեղավnրներից ոչ մեկն այլեւս կենդանի չէ: Նա առաջարկել է խնդրի լտւծման իր տարբերակը` «Թուրքիան կարող է ասել, որ 1915թ. դեպքերը մարդկության մեծ nղբերգnւթյnւններից է եւ մենք ընդտւնում ենք այն: Մենք դատապարտում ենք դրա կազմակերպիչ «Միություն եւ առաջադիմություն» կտւսակցությանը եւ այդ nղբերգական իրադարձություններին զnհ դարձած մեր հայ եղբայրներից եւ նրանց ժառանգներից ներողություն ենք խնդրում»: Լրագրող- հրապարակախոսը պնդում է նաեւ, որ Թուրքիան միայն ներտղություն խնդրելով չի կարող բավարարվել, եւ ֆինանսական փոխհատուցում տալու ճանապարհները նույնպես պիտի գտնվեն. «Ուստի առաջարկում եմ, հայերի կրած վնաuների հատուցման համար իրավական ճանապարհներ ստեղծել: Այդպիսով կլտւծվի փոխհատուցման թե՛ բարոյական, թե՛ ֆինանսական կողմը»,- նշել է Ջենգիզը:

Հետաքրքրական է նաեւ այն իրողությունը, որ հայ-թուրքական մերձեցման գործընթացը ողջունում են ԱՄՆ-ը, Եվրոմիությունը եւ նույնիսկ ղազախական ներխուժման աղմուկը չմարսած Ռուսաստանը: Բոլորն էլ տարբեր մակարդակներով ու տարբեր շուրթերց ընդգծում են այդ քայլի շրջադարձային լինելու հանգամանքը եւ այնպիսի շեշտադրումներով, որ կարծես աշխարհիս ապագան հենց միայն դրանից է կախված:

Ակամա հարց է առաջանում. ինչո՞ւ, ի՞նչ նպատակով եւ ո՞ւմ կողմից է սա արվում եւ ո՞ւմ է ձեռնտու այս ամենը: Հասկանում եմ, հավերժ թշնամի մնալն էլ մի բան չի, բայց որ արդեն ցեղասպանության զոհերի հիշատակի վրայով են փորձում անցնել, ինձ համար անհասկանալի ու անընկալելի է: Ականջդ կանչի Շահան Նաթալի. «Եվ, իսկապես, մարդասպանը միշտ էլ պատեհություն կարող է ունենալ հանցանքից ազատվելու, որովհետեւ ապրում է, իսկ ամենից անմեղ սպանվողն անգամ, հակառակ բոլոր վճիռներին, մեռավ գնաց»: Մարգարեական խոսքեր...

Ակամա հիշեցի զորավար Անդրանիկին . «Դուք հաշտվեցաք թուրքերուն հետ, բայց ինձ թույլ տվեք անհաշտ մնալու, ես թուրքի հետ չեմ կրնար հաշտվիլ մինչեւ իմ մահը: Բայց ես ձեզ գուշակություն մը կուզեմ ընել եւ կուզեմ որ լսեք: Եթե այս հեղափոխական կոչված թուրքերը օր մը ձեզ չի կախեցին, ես մարդ չեմ: Օր պիտի գա, որ այս հեղափոխականներն ալ պիտի դառնան Սուլթան Համիտի պես գազան մը եւ բոլորիդ ալ պիտի հոշոտեն...»: Զորավարը ծնվել ու ապրել, սեփական մաշկի վրա էր զգացել թուրքի ով լինելը, ու թեեւ մարգարե չէր, սակայն կյանքը ցույց տվեց, որ միանգամայն իրավացի էր:

Լավ, դրանք մեր մեծերն են: Բա մեծ մտածող ու համաշխարհային գրականության մեծ երախտավոր Էռնեստ Հեմինգուեյն ինչու էր ասում. «Եթե ուզում եք ինձ սպանել, պարզապես ինձ թուրք անվանեք: Եվ ես կմեռնեմ ամոթից»: Թուրքերն էլ լավ տեղյակ են այդ ամենին, սակայն քանի որ հրաշալի դիվանագետներ են, հարմար նկատելով պահը` փորձում են կրկնակի շահած դուրս գալ: Նախ, որ պարտված Հայաստանն իր անփորձ վարչախմբով ու սենսացիոն նորություններ բերելու մարմաջով պատրաստ է գնալ ցանկացած զիջումների, հետո էլ շահերի բախումների ու նոր աշխարհակարգ ձեւավորելու շեմին կանգնած մեր մոլորակի հզորներն օր առաջ ուզում են որեւէ կերպ լուծել մեր տարածաշրջանի անհանգստությունները, որպեսզի կարողանան ավելի մեծ խնդիրներին ուշադիր լինել: Հերն էլ անիծած, թե այդ ընթացքում քանի անմեղ երիտասարդներ կմատաղվեն, քանի ընտանիք չի կազմվի, քանիսը անտեր կմնա...

Արդեն զավեշտի է վերածվել. Մի ձեռքով «հաշտություն» ենք բանակցում, մյուսով հերթական անմեղ զոհերին ենք հողին հանձնում: Ինձ շատ մոտ արյունակից հարազատներից մեկն էլ է մասնակցել ամսի 11-ի մարտերին, որը ամենալուրջ միջադեպն էր նախորդ տարվա մայիսի 12-ից հետո, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին ՀՀ տարածք: Ամեն ինչ սկսվել էր այն բանից հետո, երբ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել հայկական տրակտորի ուղղությամբ, որը մաքրում էր դիրքերի միջեւ գտնվող ճանապարհների ձյունը: Դրանից հետո հայկական ուժերն անմիջապես պատասխանել են, որի հետեւանքով ադրբեջանցի զինծառայող էր սպանվել: Ըստ հավաստի տեղեկություններիՙ հունվարի 11-ին Վարդենիսում պայթեցվել էր հակառակորդի չորս հենակետ եւ ռազմամթերքի պահեստ: Ադրբեջանական զինուժը տվել էր 18 զոհ, մենք` երեք: Ադրբեջանը կիրառել է ԱԹՍ-ներ, հրետանի, իսկ «բայրաքթարով» հայկական դիրքը խոցելուց հետո նույն ուղղությամբ նաեւ նռնականետերի մոտ 30 հարված է հասցրել, ինչը փաստում է, որ նրանք ռազմական բախումների հարցում լուրջ են տրամադրված:

Այդ ռազմական գործողությունների մասնակից ազգականս մարտական ուղի անցած սպա է, պինդ ու զուսպ: Չի խոսում, չի պատմում, սակայն էս անգամ երկու օրով տուն էր եկել ու...մատաղ արեցինք: Մեր շնորհակալությունն հայտնեցինք Բարձրյալին, որ հրաշքով փրկել է նրան, որ տարիքն առած ծնողների, մինչեւ վերջին բջիջը նրան նվիրված կնոջ ու երկու դեռահաս երեխաների հենարանին պահպանել էր: Իսկապես` այդպես: Քանի որ անգամ իրավիճակին փոքր ինչ ծանոթ որեւէ մարդ այլ կերպ չի գնահատում տեղի ունեցած հրաշքը: Հասկանալի պատճառներով ավելին ասել կամ գրել չի կարելի, սակայն այս առիթով մի դիտարկում եմ ուզում կատարել: Երկար ժամանակ է մեզանում մի տխուր ավանդույթ է ձեւավորվել` մարդը պիտի զոհվի կամ առնվազն հաշմվի, որ նրա մասին խոսվի, գրվի: Իսկ եթե հրաշքով կենդանի է մնացել, դրա մասին քիչ թվով մարդիկ կիմանան: Որքան կարողացա ճշտել, նույնիսկ անուն-ազգանունն ասելը ցանկալի չէ: Ինչո՞ւ, նա մեղավո՞ր է, որ իր պարտականությունները փայլուն կատարել է, բայց չի զոհվել: Առանց այդ մարտական գործողությունների էլ նրանք ամեն օր հերոսանում են: Ձյան, ցրտի, աշխարհից կտրված կենցաղով ապրելն ու մարտնչելն արդեն հերոսությունը նրանց համար կենցաղ է, ուստի նաեւ ամենայն մեծարանքի ու խոնարհման արժանի: Մեր ամեն ինչից անտեղյակ, սեփական կամ վարձակալած ինքնաթիռով տաք երկրներ գնացող-եկող հասարակությունն էլ սկսել է «հոգնել ու ձանձրանալ», որ նրանք երբեմն իրենց թույլ են տալիս անձայն տրտնջալ:

Ժամանակին միանգամայն իրավացիորեն ասվում էր, որ եթե Հայաստանը կորցնի Արցախը, ապա Ռուսաստանը կկորցնի Հայաստանը: Հայերը միակ ազգն են, որոնք կամավոր մտել են ՌԴ-ի կազմ: Հեռավոր 1721 թ-ին Արցախի Գանձասար տաճարում կայացած հայ իշխանների համաժողովում նշվել է, որ Պետրոս առաջինից դիմում կա, որով խնդրում էր հայերին ընդունել Ռուսաստանի քաղաքացիություն: Այդ ժամանակից ի վեր, անցած 300 տարիների ընթացքում Հայաստանը եւ հայ ժողովուրդը միշտ եղել է ամենահտւսալի հենակետը, Ռուսաստանին աջակցողը Այսրկովկասում: Հայաստանը ՌԴ-ին տվեց ականավոր շատ պետական գտրծիչներ, զինվորականներ, գիտնականներ: Միայն Լորիս-Մելիքովն արժե ամեն բան, իսկ Լազարեւը, մարշալ Բաղրամյանը, ծովակալ Իսակովը... Նրանք շատ են: Եվ նրանք բոլորը հայեր էին, որոնք հավատով ու ճշմարտությամբ ծառայեցին Ռուսաստանին: Սակայն այսօր Գանձասարն ու Շուշիի Ղազանչեցոց տաճարը պարզապես կարող են ռմբակոծվել կամ սրճարանի վերածվել թուրքերի կողմից: Այդտեսակ կառույցների թիվը հարյուրավոր է Արցախում: Իսկ ազերիները պարզապես հայտարարում են. «Մենք միշտ եղել ենք այստեղ, սա մեր հողն է, որ հայ եկվորները զավթել են այն. սա հայկական ճարտարապետություն չէ, այլ ալբանական: Հայերը էստեղ տեղափոխվել են ռուսների միջոցով»:

Պատմաբանիս կարծիքով, այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի հետ, շատ նման է 1939-ի սեպտեմբերին Լեհաստանում տեղի ունեցածին: Նույն տարածքային հարցը, տւժերի նույն բացարձակ անհավասարությունը` ագրեսիայի մի կողմից, ոչ թե մեկ այլ 2 երկիր, միջազգային ահաբեկչական կազմակերպություններ: 3 հզտր տւժ ընդդեմ երեք միլիոնանոց Հայաստանի: Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, եւ «հավասարաչափության» հայտարարված քաղաքականությունը, ինձ թվում է, երկու միակցիչի վրա նստելու փորձ է: Իսկ խաղաղության բանակցությունները` հերթական անհաջող փորձ` մեր վաղեմի թշնամու անհագ ցանկություններին հագուրդ տալու հնարավորություն: Դա պետք է լավ ըմբռնի յուրաքանչյուր հայ, ռուս ազգային եւ իշխանական էլիտան, մեր մյուս հարեւանները, քանի որ Հայկական հարցը վաղուց արդեն միայն հայկական չէ...

5-20.01.2022

azg.am

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: