ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մեղրիով անցնող երկաթուղին միայն մեկ դեպքում է արդարացված, եթե դրա նպատակը այդ չարաբաստիկ «միջանցքը» չկառուցելն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը

-Տիկի՛ն Բեգիջանյան, կառավարությունը հատուկ 10 անձից կազմված խումբ է ստեղծել Հայաստանն Ադրբեջանին կապող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման համար։ Խումբը ղեկավարում է Իրանում Հայաստանի նախկին դեսպան, այժմ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։ Ի՞նչ ակնկալիքներ կան, կա՞ արդյոք անվտանգության երաշխիք, թե ոչ։

– Ես բոլորովին չեմ կարող ասել, թե Հայաստանն Ադրբեջանին կապող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին որքանով է մեր անվտանգություն ապահովելու: Ինչ վերաբերում է ներդրումներին, այստեղ խոսքը Թուրքիայի և Ադրբեջանի ներդրումների մասին է, որը ոչ թե Հայաստանի անվտանգությունն է ապահովում, այլ վտանգում է անվտանգությունը, որովհետև հատկապես սահմանների բացման դեպքում նրանց անորակ ապրանքներն են բերելու, ինչը մեծ վնաս կլինի մեր գյուղատնտեսությանը։

Ընդհանուր առմամբ, ես դեմ չեմ ճանապարհների, երկաթուղու կառուցմանը, դա միշտ էլ դրական է համարվում ցանկացած երկրի համար, բայց սա, իմ կարծիքով, այդ դեպքը չէ: Այդ երկաթուղին անվտանգ չի եղել անգամ Խորհրդային տարիներին, եղբայրական հանրապետությունների ժամանակաշրջանում: Ես այդ ժամանակ մի անգամ եմ այդ երկաթուղուց օգտվել, և պատմել եմ, թե ինչպես ենք հասել Հայաստան, ես ու ընկերուհիս կուչ էինք եկել կուպեում: իսկ հիմա, երբ հայատյացության քարոզչությունը գագաթնակետին հասել, չեմ պատկերացնում իրենց վերաբերմունքը մեր նկատմամբ բոլոր ոլորտներում: Այնպես որ, չեմ կարծում, որ դա առաջնահերթություն ունեցող ճանապարհ է: Գուցե մեր իշխանությունները  դրանով ցանկանում են «միջանցք» կոչեցյալը երկրորդ պլան մղել: Եթե նպատակը դա է, գուցե դրանով սա արդարացվում է: Հակառակ դեպքում ես կարծում եմ, որ այդ երկաթուղին մեզ մեծ օգուտ չի տալու ոչ անվտանգության, ոչ էլ տնտեսական առումներով: Սա իմ կարծիքն է:

– Կարծում եք՝ առանց անվտանգության երաշխիքների հնարավոր չէ՞ կառուցել այս երկաթուղին:

– Այդ երաշխիքները ոչ մեկը մեզ չի տվել և չի տալու: Շատ խնդիրներ կան, ես միշտ կարծել եմ, որ դա մեզ ոչինչ չի տա: Եթե մենք լինեինք հարուստ, արտոնյալ վիճակում, մեզ կարող էինք այդպիսի շռայլություն ցույց տալ, ասել՝ լավ, դա էլ մի ճանապարհ է, թող կառուցվի, որովհետև ցանկացած ճանապարհ լավ է: Բայց տվյալ դեպքում, երբ ունենք սահմանների այսպիսի վիճակ, նման երկաթուղին մեզ օգուտ չի տալու: Եթե դրա նպատակը այդ չարաբաստիկ «միջանցքը» չկառուցելն է, ապա միայն այդ դեպքում ես դա արդարացնում եմ, թեև դա որպես ճանապարհ մեզ օգուտ չի տալու: Մեզ բոլորովին ձեռնտու չէ այդ երկաթուղով գնալ Ռուսաստան կամ Իրան: Թուրքերն ու ադրբեջանցիներն առանց դրա էլ ներդրումներ կանեն, որ Հայաստանը վերանա, որ Հայաստանը տիրեն ինչպես Վրաստանում է: Իհարկե, վրացական կողմն այդպես չի արտահայտվում, բայց մասնավոր հանդիպումների ժամանակ բոլորն էլ մտահոգություն են հայտնում, թե ինչպես են Թուրքիան ու Ադրբեջանը տիրել Վրաստանը: Դա անզեն աչքով էլ երևում է, երբ այցելում ես Վրաստան: Հայաստանի դեպքում դա շատ ավելի վատ կլինի, որովհետև այստեղ նրանք դա կանեն նպատակային:

– Իրանի դիրքորոշումն այս հարցում ինչպիսի՞ն է:

– Իրանի համար այս ճանապարհը որևէ կապ չունի: Քանի որ դա չի նպաստում միջանցքի կառուցմանը, անգամ կարող է դա բացառել, դա Իրանի համար ձեռնտու է: Իրանին այս ճանապարհը չի խանգարում, գուցե դրանից կօգտվեն, բայց այդ դեպքում իրենք պետք է սահմանն անցնեն Նախիջևանով:

– Ինչպես եք գնահատում փաստը, որ գործընթացը Իրանում Հայաստանի նախկին դեսպան Արտաշես Թումանյանն է համակարգում:

– Ինքը ոչ ճանապարհաշինարար է, որ շինարարության մասնագետ: Նա նաև դիվանագետ չէր, երբ նշանակվեց դեսպան: Հիմա եթե դարձել է դիվանագետ և դիվանագետն է զբաղվում ճանապարհաշինությամբ, ես ոչինչ չեմ կարող ասել:

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: