ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կերպարանափոխություն

Metamorphosis

   

 

 

 

 

Կոլյա Տեր Հովհաննիսյան

        Դուռը ճռնչալով բացվեց անսպասելի, միանգամից: Արևի ճառագայթները թափանցեցին ներս ու լուսավորեցին տարիներ շարունակ դրսի աշխարհից կտրված վիթխարի ապարանքի բոլոր անկյունները: Հանկարծակիի եկած սարդերը կայծակի արագությամբ փախուստի դիմեցին ու թաքնվեցին պատերի ճեղքերում: Իսկ ոմանք դուրս սպրդեցին ապարանքից և ծլկվելով տարբեր կողմեր՝ եղան բախտավոր այնքան, որ չտեսան բազմաթիվ սարդոստայների աղետալի ոչնչացումը նորագույն խոզանակի միջոցով: Այնուամենայնիվ, հնարավոր չէր փակել ականջներն ու չլսել անհամար լրատուական կենտրոնների կողմից ժամ առ ժամ հաղորդվող լուրերը, որոնք բոլորն էլ ավետում էին սարդոստայներից վերջնականապես ձերբազատվելու և ապա-րանքի մեջ տիրող ազատության մասին:

 -Մաքրվեց առաստաղի գլխավոր սարդոստայնը,- հաղորդում էր մեկը:                

-Այժմ ուշադրությունը կենտրոնացվել է խորշերի ու ձեղնահարկերի վրա, ուր դեռևս նշմարվում են քանդված ոստայնների մնացուկներ,- եռանդով հայտարարում էր մյուսը....

-Փայլում են ապարանքի պատերը,- հետ չէր մնում երրորդը,- պլպլում են լայնորեն բացված լուսամուտների ապակիները, վերացել է հեղձուկն ու մգլահոտը, որի պատճառով տարիներ շարունակ հնարավոր չէր շնչել ազատ...

-Ամենուրեք ցնծություն է, համընդհանուր խանդավառության ալիքները  թևածում են ապարանքի կամարների տակ...

Թաքնված սարդերը ունկնդրում էին խոժոռ, ճանկերը հավաքած ու բան չէին ասում:   

            Ապարանքի մէջ հիմա ազատորեն ելումուտ էին անում ու տզվզում ճան-ճերն ու բոռերը, բզեզներն ու բլոճները, մոծակներն ու մժեղները և անողնա-շարների այլ տիպերի ու ցեղերի ստվար զանգվածը: Սկսված խառնաշփոթի մեջ ոչ ոք չանդրադարձավ, թե ինչպես որոշ ճարպիկ բզեզներ ու մժեղներ օգտվելով սարդերի բացակայությունից խժռեցին ապարանքում կուտակված պաշարները՝ սովի ու անել դրության մատնելով ժրաջան մրջյուններին ու մե-ղուներին, որոնցից շատերը նախընտրեցին հեռանալ հարազատ ապարանքից ու հանգրվանել օտար վայրերում:

            Օրերն անցնում էին գլխապտույտ արագությամբ: Բզեզներից ու նրանց շուրջը պտտվող մժեղներից կազմված վերնախավը տիրացավ իշխանական բոլոր լծակներին: Այստեղ ու այնտեղ սկսեցին հայտնվել պատերի ճեղքերից դուրս եկած հատ ու կենտ սարդեր: Վարչական առումով սարդերի փորձը բարձր էր գնահատվում: Սակայն նրանք խոհեմաբար խուսափում էին իրենց գոյությունը մատնող ոստայններ գործելուց և բավականանում էին խորհր-դակցական ծառայությունների դիմաց՝ վերից հասնող փշուրներով, կամ գի-շերային թաքուն որսերով: Անցուղիներում երբեմն հանդիպում էին արյու-նաքամ դիակներ: Խորհրդավոր կերպով անհետանում էին որոշ համարձակ տզտզաններ:

            Սակայն չնայած այս ոչ այնքան կարևոր իրադարձություններին ու արյունալի  դեպքերին, ապարանքը աստիճանաբար սկսում էր ընթանալ  իր բնականոն կյանքով, թեև կենցաղային պայմանները անցյալի պես չէին: Իջել էր առաջին օրերի բուռն խանդավառությունը. նախկին ունևորները սկսեցին լղա-րել, իսկ որոշ չունևոր նորելուկներ՝ տռզել. չէին ավարտվում միջատային անի-մաստ բախումներն ու ցեղային կռիվները, անհամաձայնություններն ու դրանց հաջորդող տեղաշարժերը: Ապարանքի կրնկի վրա բացված դռնից՝ օդից ու ցամաքից  անդադար ներս էին թափանցում այլ աշխարհներից եկած արա-րածներ՝ իրենց հետ բերելով նոր, անծանոթ բարքեր:

Սակայն ազատության համը ճաշակած անխոնջ մրջյուններն ու մեղու-ները, հույսով ու հավատքով, զբաղված էին նոր կյանք ստեղծելու աշխատան-քով: Ապարանքը գնալով գեղեցկանում էր: Գույնզգույն թիթեռները թռվռում էին ազատ ու անկաշկանդ: Չէին դադարում գլխավոր բզեզների կողմից հովանա-վորվող ճռիկների գիշերային հոգեպարար համերգները, որոնց ընթացքին բոռերն ու սև բլոճները վայելում էին չքնաղագույն թիթեռնիկների կրքահարույց ընկերակցությունը:

Բայց մի կողմից չէր դադարում նաև դժգոհանքի դիապազոնով ականջ խլացնող ընդհանուր տզվզոցը, որը սկսկել էր անհանգստացնել ոչ միայն նորովի տռզածներին, այլև իշխող բզեզներին: Հանրային վայրերում սկսեցին երևալ թվով ավելի շատ սարդեր մտահոգություն պատճառելով ազատատենչ մրջյուններին: Բարեբախտաբար, բացարձակապես չկային նոր սարդոստայն-ներ, իսկ ապարանքի զանազան անկյուններում ու ճեղքերում երևան եկած աննշան փառերը վերագրվում էին անվտանգ փոքրիկ սարդերին ու անտես-վում:

Հետզհետէ, բզեզների մէջ սկսվեց կերպարանափոխութեան աստիճանա-կան պրոցեսը, որի արդիւնքում հայտնվեցին ու սկսեցին շատանալ ամեն տի-պի՝ կրծող, լիզող, ծծող և ծակող հոդվածոտանիներ, որոնք, անկաշկանդ ու սանձարձակ հայտնվելով  հասարակական վայրերում, օր-օրի մեծացնում էին իրենց գործունեության շառավիղը: Հասարակութեան մեջ սկսեցին շատանալ նաև սարդերը, որոնց ներկայությունը այլևս չէր հարուցում նախկին սարսափը: «Մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար» նշանաբանը դուրս գալով լոզունգային բնույթից, դարձել էր իրողություն: Հանուն ապարանքի բարգավաճման ու ընդհանուր բարօրության, անհրաժեշտ էր զոհաբերել արյուն: Իսկ դրա կազմա-կերպումն ու իրագործումը, անշուշտ, կատարվում էր սարդերի անմիջական հսկողության տակ: Բզեզներն ու սարդերը գնալով ավելի էին տռզում:

Այսպիսով, որքան անցնում էր ժամանակը, այնքան ապարանքը կայու-նանում և ստանում էր նորմալ տեսք: Ներքին ու արտաքին «հիմնաարյուն-ների» շռայլ ներդրումների  և  հովանավորող դոնորների բանակի զահլա տա-նող գովազդների շնորհիվ՝ շատացել էին հաճույքի կենտրոններն ու հեռուս-տակայանները, որոնց, երևութապես անարգել հաղորդումները՝ համեմված ճռիկների ու թիթիռնիկների նորաբույր ելույթներով, անէութեան նիրվանայի ու թմբիրի շղարշով էին պատում ուղեղները, նպաստելով ընդհանուր բզզոցի վերացման վեհ գործին: Ըստ ամենայնի, տիրում էր համընդհանուր անդորր, որը, երբեմն միայն, խախտվում էր մասնակի տզտզոցների կարճատև բռնկում-ներով:

Վերևում քաջ գիտեին, որ առերևույթ խաղաղությանը առհասարակ հա-ջորդում է փոթորիկը: Հետևաբար, անհրաժեշտ էր մոբլիզացնել բոլոր հնարա-վորությունները ի հեճուկս նկուղային դավերի ու սպառնալիքների: Ուստի, նախ գործի դրվեցին սարդային ութ աչքանի տեսողության, լսողության ու հոտառության հզոր օրգանների ողջ համակարգը: Այնուհետև ապարանքի որոշ բաժիններում ազատ հայտարավեց ոստայնագործությունը՝ այն պայմանով միայն, որ դրսից նայելիս՝ արդիականության ու շքեղության արտաքին փայլը կուրացնի դիտորդի աչքերը քողարկելով՝ այստեղ ու այնտեղ նյութվող  ոս-տայնների գնալով ավելացող՝ էլեկտրոնային նորագույն միջոցներով զինված  անտեասանելի ցանցերը...

Հասարակութեան մէջ, այժմ, ազատորեն ելումուտ անող սարդերը, հա-վատարիմ իրենց սարդային հակումներին, աշխուժացել էին, դարձել էին հա-մարձակ, այինչ այլ անողնաշարները՝ նույնպես հավատարիմ իրենց բնույթին մասամբ՝ անտարբեր, մասամբ՝ զգույշ և վերապահ:

Հիմնականում բոլորն էլ գոհ էին, որովհետև ներկա դրությամբ համարյա խլացել էր գլխացավանք պատճառող մղձավանջային բզզոցն ու տզվզոցը: Յուրաքանչյուր ոք կնճիթը խոթել էր իր առտնին ուտելիքի մեջ՝ չնկատելով կամ չնկատելու տալով կերպարանափոխության ատամնանիվը, որը դանդաղորեն, բայց հաստատակամ պատրաստվում էր կատարել իր ճզմող պտույտը...

 

Նոյեմբեր 16, 2007 Թ.

Թեհրան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: