ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մի քարի պատմութիւն

Թադէի վանքի շինարարական վիմագրութիւնները

Շահեն Յովսէփեան

Ս.Թադէոս Առաքեալի վանքը, որը գտնւում է Իրանի Մաքու (Նախկինում Արտազ) գաւառում, հիմնւել է չորորդ դարում, բայց բազմիցս անգամներ ենթարկւել է վերակառուցման, որոնցից ամենածաւալունը տեղի է ունեցել 19-րդ դարւայ առաջին կէսին, Սիմէոն արքեպիսկոպոս Բզնունու նախաձեռնութեամբ, որը 1806 թւականին նշանակւել էր Ս.Թադէոս վանքի վանահայր եւ տարածաշրջանի Առաջնորդ:

1808 թւականին մահանում է Դանիէլ Ա. Սուրմարեցի կաթողիկոսը, իսկ երբ 1809 թւականին տեղի է ունենում նոր կաթողիկոսի ընտրութիւնը, այդ օրերին Սիմէոն արքեպիսկոպոսը գտնւում էր Թաւրիզ քաղաքում, հանդիպելու նպատակով Իրանի թագաժառանգ Աբբաս Միրզայի հետ: Հանդիպման ընթացքին Աբբաս Միրզան իր հովանաւորութիւնն է առաջարկում Սիմէոն արքեպիսկոպոսին, որպէսզի ընտրւի Ամէնայն Հայոց կաթողիկոս, բայց նա չի ընդունում, տեղեակ լինելով Էջմիածինում իր դէմ գոյութիւն ունեցող տրամադրութիւնները, բայց խնդրում է թագաժառանգի հովանաւորութիւնը վերակառուցելու համար Ս.Թադէոս Առաքեալի վանքը:

Աբբաս Միրզան հրովարտակներ արձագելով մի շարք հայաբնակ գիւղերի հարկերի գանձումը յանձնում է վանքին: Սիմէոն Բզնունին միայն նրա յոյսին չը մնում եւ յաջողում է նւիրահաւաք կատարել Նոր Ջուղայի, Վանի, Բերկիրի, Թիֆլիսի, Կարսի, Ախլաթի եւ շատ ուրիշ քաղաքների հայ բնակչութիւնից, որոնց շնորհիւ 1810 թւականին սկսում է լայնածաւալ շինարարութիւնը վանքում:

Կայ այն տեսակէտը, որ Սիմէոն Բզնունին ունենալով Աբբաս Միրզայի հովանաւորութիւնը եւ համաձայնութիւնը, նպատակ է ունեցել կաթողոկոսարանը Էջմիածինից տեղափոխել Թադէի վանք եւ իրեն հռչակել Ամէնայն Հայոց Կաթողիկոս:

1813 թւականին, Աբբաս Միրզան հարիւր թուման նւիրում է վանքի շինարարութեան գործին, նաեւ նոր հրովարտակներ արձագում մի շարք հայաբնակ գիւղերի հարկերի յանձնումը վանքին:

Վանքի վերակառուցումը համարեայ դադարում է 1814-5 թւականներին ռուս-պարսկական պատերազմների թեժանալու պատճառով, եւ այն իր աւարտին չի հասնում, որովհետեւ 1827 թւականին կաթողիկոսի հրամանով, Սիմէոն արքեպիսկոպոսը տեղափոխւում է Ագուլիսի Ս.Թովմայի վանք:

Վանքի ծաւալուն շինարարութեան մասին, եկեղեցու արեւմտեան գլխաւոր մուտքի վերեւում կան երկու հայերէն եւ մէկ պարսկերէն վիմագրութիւններ:

Պարսկերէն վիմագրութիւնը, որը պատկանում է Աբբաս Միրզային ունի 1229 հիջրի թւական, որը համընկնում է 1813-1814 թւականի հետ, հաւանաբար այն պատրաստւել է իր կատարած նւիրատւութիւնից յետոյ: Վիմագրութիւնը ամբողջութեամբ ըստ հետեւեալի է ...

دل بتنگ آمد چو روح الله زتن زاین امهات          میل آبا کرد چندی باز مادرزاد گشت

از یکی اصحابه طاطاوس نام این سجده گاه          گشت آباد و خراب از چرخ بی بنیاد گشت

با زمان دولت فتحعلی شه آنکه او                     همچو ابر درفشان دست عطایش راد گشت

ازولی عهدش شهنشاه جهان عباس شاه                کو به گیتی شهره در انصاف و عدل و داد گشت

آنکه بس ویرانه ها چون کوفه در ایران زمین       فی المثل در عهد عدلش غیرت بغداد گشت 

جز دل ویران من کو قابل تعمیر نیست               هر خرابی را که دیدی در جهان آباد گشت

کرد از نو این کهن ویرانه را آباد زو                 هم خدا راضی و هم روح بانی شاد گشت

چون ز فرمان وی و اقدام استادان چند                سخت تر از آهن و محکم تر از فولاد گشت

گفت این مصراع پی تاریخ تعمیرش نوا              وانک طاطاوس باز از داد شه آباد گشت

Հայերէն վիմագրութիւնները, որոնք գտնւում են պարսկերէն վիմագրութեան ներքեւում, պատկանում են Սիմէոն արքեպիս. Բզնունուն: Վերեւի վիմագրութիւնն երկու տողերից է բաղկացած որտեղ նա յիշատակում է, որ ինքը Էջմիածինի միաբաններից է եղել եւ նշանակւել է, որպէս տարածաշրջանի «ՅԱՌԱՋՆՈՐԹ»:

ՍՐԲԱԶ[Ա]Ն ՍԻՄԷՕՆ ԱՐՔԵՊ[Ի]ՍԿ[Ո]Պ[Ո]ՍԸՍ | Ս[Ր]Բ[Ո]Յ ԷՋՄԻԱԾՆՑԻ ԵՐԲԵՄՆ ԱԹ[Ո]Ռ[Ա]Կ[Ա]Լ ՏԵՂ[ՒՈ]ՅՆ ԵՒ ԱՆԴ Ի ԲԵՐ[ԵԱ]Լ ՆՍՏ[ՈՒ]ՑԻՆ Ի ԱԹ[Ո]ՌՍ Յ[Ա]Ռ[Ա]ՋՆ[Ո]ՐԹ:

Իսկ միւս վիմագրութիւնը բաղկացած է չորս տողերից, որտեղ նա յիշատակում է վանքի վերակառուցումը իր միջոցով, որպէս յիշատակ իր ընտանիքի անդամների, որոնց անունները եւս նշւած է վիմագրութեան մէջ: Արձանագրութեան սկզբում նշել է Դանիէլ Ա. Սուրմարեցի (1807-1808 թթ) եւ Եփրեմ Ա Զորագեղցի (1809-1830 թթ.) կաթողիկոսների անունները, բայց հետաքրքիրն այն է, որ առաջինին յիշում է որպէս Հայրապետ իսկ երկրորդին, որպէս Սրբազան, որը չի կարող պատահական լինի եւ հաւանաբար վերբերւում է իր նկրտումներին, կամ թէ վիմագիր քարը պատրաստւել է նախքան շինարարութեան սկսելը, երբ Զորագեղցին կաթողիկոսի տեղակալն էր, որի հաւանութիւնը քիչ է: Հարկ է նշել, որ ռուսկան բանակի յաղթանակից յետոյ, Զորագեղցի կաթողիկոսի հրամանով նա հեռացւեց Ս.Թադէոս Առաքեալի վանքից: Չորս տողերից բաղկացած վիմագիրն է ըստ հետեւեալի ...

ՇԻՆ[Ե]Ց[Ա]Ւ ՇՆՈՐՀԻՒ ԱՄԵՆ[Ա]Զ[Ո]ՐԻՆ Ա[ՍՏՈՒԾՈ]Յ ԶՉՔՆԵՂ[Ա]ԳԵՂ ԼՈՒՍ[Ա]ԿԻՐ | Տ[Ա]ՃԱՐՍ ԵՒ ԶԱՆԿԱԿ[Ա]Տ[Ո]ՒՆՍ Ի ՀԻՄԱՆԷ ԵՒ Հ[Ա]ՅՐ[Ա]Պ[Ե]Տ[ՈՒ]ԹԵ[Ա]Ն  Տ[ԵԱ]ՌՆ Դ[Ա]Ն[Ի]ԷԼԻ ԵՒ | ԵՓՐԵՄԻ ՍՐԲ[Ա]Զ[Ա]ՆԻՑ ԿԱՐԻ ԱՇԽ[Ա]Տ[ՈՒԹԵԱ]ՄԲ ԵՒ Հ[Ո]Գ[Ա]ԾՈՒ[ԹԵԱՄ]Բ Յ[Ա]Ռ[Ա]ՋՆ[ՈՐ]Դ ՍԻՄԷՕՆ ԱՐՔ|ԵՊ[Ի]ՍԿ[ՈՊՈՍ]ԻՍ Յ[Ի]Շ[Ա]Տ[Ա]Կ ԵՒ ԾՆ[Ո]Ղ[Ա]ՑՍ ՄՈՒՐ[Ա]ՏԻՆ, ԳԱԻԱՆԻՆ, ԵՂԲ[Ա]ՐՑ ԵՒ ՔՎԵՐՑԱ Ս[Ա]ՆԴ[ՈՒԽ]Տ[ԻՆ] ԵՒ Խ[Ա]Չ[Ա]Տ[ՈՒ]ՐԻՆ

Երեք վիմագիր քարերի տեղադրման վիճակից պարզւում է, որ նախ փակցւել է չորս տողանոց հայերէն վիմագիր քարը ապա աւելի ուշ բարաւորի վրայ փակցւել է պարսկերէն վիմագիր քարը, որի տեսակը տարբեր է բարաւորի քարից, իսկ պարսկերէն արձնագրութեան փաքցնելուց յետոյ նրա տակը եւ երկու կողմերը, քանդակւել է Սիմէոն Բզնունու երկտող արձանագրութիւնը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: